Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ստեփան Զորյան. Չալանկը

Հարցեր և առաջադրանքներ:
Տեքստից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Գրիր հետևյալ բառերի հոմանիշները: 

Հախուռն — Համարձակ
Պատկառանք — Ամոթ
Տարօրինակ — Արտասովոր
Թռչկոտել — Թռվռալ
Նկարագրել և բնութագրել Չալանկին:
Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
Համոզե՞ց քեզ ավարտը, այլ ավարտ հորինիր:
Ընդգծիր այն հատվածը, որն  ամենաշատն ես հավանել և փորձիր  վերլուծել։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…
Շների և այլ կենդանիների հավատարմության մասին ուրիշ ի՞նչ պատմություններ գիտես:

Оставьте комментарий