Рубрика: Աշխարհագրություն

Հնդկաստան

Դասի հղում։

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Hndkastan)

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Տարածքի ուրվագիծը հիշեցնում է հսկա եռանկյուի, որի ձգվածությունը շուրջ 3 հազար կմ է: Հնդկաստանի ցամաքային մասը երկու անգամ ավելի երկար է, քան ծովայինը: Հնդկաստանի ափերով են անցնում Հնդկական օվկիանոսի բանուկ ուղիները: Հնդկաստանի տարածքով են ձգվում նաև օդային հաղորդակցության միջազգային բազում ուղիներ: Հնդկաստանի տարածքային մաս են Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիները։

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը հնագույն և ինքնատիպ  քաղաքակրթություն ունեցող երկիր է, որի հետ առևտրական կապ հաստատելու ձգտմամբ էլ եվրոպացիները ձեռնարկեցին ծովային ուղիների որոնումը և կատարեցին աշխարհագրական մեծ հայտնագործություններ: Հայտնաբերված մի շարք հանքատեսակների պաշարներով Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է: Արտահանում է իրենց ավանդական արտադրատեսակները՝ ոսկերչական իրեր, թանկարժեք քարեր, հագուստ, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք և այլն: Արտահանության գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ճապոնիան և Գերմանիան:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը և օգտակար հանածոները: Օրինակ՝ տիտան, քրմոիտ, մանգան, պղինձ, քարածուխ, նավթ, բնական գազ:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը և ամենգլխավորը գյուղատնտեսությունն է, նաև բուսաբուծությունը, անասնապահությունը, հողագործությունը, մետաղաձուլությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, տրանսպորտը:

Рубрика: Աշխարհագրություն

Հարավային Ասիա

Դասի հղում։

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ակնառու ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացած է մյուս տարածաշրջաններից: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը: Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է: Հարավային Ասիայի պատմական դերը կապված է նաև բուդդայականության ծագման հետ: Հարավային Ասիայի պատմական մյուս դերն էլ տարածաշրջանի ազդեցությունն է աշխարհի բնակչության լեզուների տարածման վրա:

2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիան նաև կարևորվում է նրանով, որ շատ պատմական կարևոր իրադարձություններ տեղի են ունեցել հենց այնտեղ: Օրինակ՝ լեզուների տարածումը, տարբեր կրոնների, ազգերի տարածումը և այլն:

3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Քանի որ Հարավային Ասիայի երկրները այդքան էլ զարգացած չեն այնտեղի մասնագիտացված ճյուղերն են հիմանականում գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը և այլն:

4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հարավային Ասիա
Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Վիտամիններ

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը: 

  • Ո՞ր վիտամիններն են սինթեզվում մարդու օրգանիզմում:

Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։

  • Նշել , որ վիտամինները ինչ տեսակ սննդամթերքներում են պարունակվում։
  • Ինչպես է անհրաժեշտ պատրաստել սննդամթերքը, որպեսզի ջերմային մշակման արդյունքում վիտամինային կորուստը լինի մինիմալ մակարդակի։
vitamin

Մրգի և բանջարեղենի մշակման ժամանակ վիտամինների կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Նախ և առաջ պետք է, որ միրգն ու բանջարեղենը լինեն թարմ: Դրանք արագ կորցնում են C և A վիտամինները, երբ մնում են լույսի տակ սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով միրգը և բանջարեղենը անհրաժեշտ է պահել մութ ու ցուրտ տեղում: Արևի լույսը քայքայում է A, B1, B2 և C վիտամինները: Եթե ստիպված եք միրգն ու բանջարեղենը կտրատած վիճակում պահել ջրում, որպեսզի դրանք չսևանան, ապա թող դա տևի ոչ ավելի, քան 20 րոպե, իսկ ջուրը, որում պահվել է միրգը կամ բանջարեղենը, արժե օգտագործել ապուրի կամ այլ սննդամթերքի պատրաստման համար:

Եփելիս (անգամ 2-3 ժամ շարունակ) A և B խմբի վիտամինները չեն քայքայվում և չեն ոչնչանում. ջրում լուծվող վիտամիններն անցնում են ջրին և չեն կորչում: Սակայն վիտամին C – ն շատ զգայուն է ջերմության նկատմամբ, և ոչնչանում է 40 – 600C ջերմաստիճանում: Դրա կորուստից խուսափելու համար միրգն ու բանջարեղենն իջեցնում են եռացող ջրի կամ ուտեստի մեջ, որից արդեն հեռացել է շատ ու շատ վիտամինների համար քայքայիչ ազդեցություն ունեցող թթվածինը: