Рубрика: Աշխարհագրություն

Հնդկաստան

Դասի հղում։

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Hndkastan)

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Տարածքի ուրվագիծը հիշեցնում է հսկա եռանկյուի, որի ձգվածությունը շուրջ 3 հազար կմ է: Հնդկաստանի ցամաքային մասը երկու անգամ ավելի երկար է, քան ծովայինը: Հնդկաստանի ափերով են անցնում Հնդկական օվկիանոսի բանուկ ուղիները: Հնդկաստանի տարածքով են ձգվում նաև օդային հաղորդակցության միջազգային բազում ուղիներ: Հնդկաստանի տարածքային մաս են Հնդկական օվկիանոսի մի շարք կղզիները։

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը հնագույն և ինքնատիպ  քաղաքակրթություն ունեցող երկիր է, որի հետ առևտրական կապ հաստատելու ձգտմամբ էլ եվրոպացիները ձեռնարկեցին ծովային ուղիների որոնումը և կատարեցին աշխարհագրական մեծ հայտնագործություններ: Հայտնաբերված մի շարք հանքատեսակների պաշարներով Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է: Արտահանում է իրենց ավանդական արտադրատեսակները՝ ոսկերչական իրեր, թանկարժեք քարեր, հագուստ, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք և այլն: Արտահանության գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ճապոնիան և Գերմանիան:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը և օգտակար հանածոները: Օրինակ՝ տիտան, քրմոիտ, մանգան, պղինձ, քարածուխ, նավթ, բնական գազ:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը և ամենգլխավորը գյուղատնտեսությունն է, նաև բուսաբուծությունը, անասնապահությունը, հողագործությունը, մետաղաձուլությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, տրանսպորտը:

Оставьте комментарий