Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը:
- Ո՞ր վիտամիններն են սինթեզվում մարդու օրգանիզմում:
Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։
- Նշել , որ վիտամինները ինչ տեսակ սննդամթերքներում են պարունակվում։
- Ինչպես է անհրաժեշտ պատրաստել սննդամթերքը, որպեսզի ջերմային մշակման արդյունքում վիտամինային կորուստը լինի մինիմալ մակարդակի։

Մրգի և բանջարեղենի մշակման ժամանակ վիտամինների կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Նախ և առաջ պետք է, որ միրգն ու բանջարեղենը լինեն թարմ: Դրանք արագ կորցնում են C և A վիտամինները, երբ մնում են լույսի տակ սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով միրգը և բանջարեղենը անհրաժեշտ է պահել մութ ու ցուրտ տեղում: Արևի լույսը քայքայում է A, B1, B2 և C վիտամինները: Եթե ստիպված եք միրգն ու բանջարեղենը կտրատած վիճակում պահել ջրում, որպեսզի դրանք չսևանան, ապա թող դա տևի ոչ ավելի, քան 20 րոպե, իսկ ջուրը, որում պահվել է միրգը կամ բանջարեղենը, արժե օգտագործել ապուրի կամ այլ սննդամթերքի պատրաստման համար:
Եփելիս (անգամ 2-3 ժամ շարունակ) A և B խմբի վիտամինները չեն քայքայվում և չեն ոչնչանում. ջրում լուծվող վիտամիններն անցնում են ջրին և չեն կորչում: Սակայն վիտամին C – ն շատ զգայուն է ջերմության նկատմամբ, և ոչնչանում է 40 – 600C ջերմաստիճանում: Դրա կորուստից խուսափելու համար միրգն ու բանջարեղենն իջեցնում են եռացող ջրի կամ ուտեստի մեջ, որից արդեն հեռացել է շատ ու շատ վիտամինների համար քայքայիչ ազդեցություն ունեցող թթվածինը: