Այն բառերը, որոնք շաղկապում են նախադասության անդամներ և նախադասություններ, կոչվում են շաղկապներ:
Շաղկապները լինում են համադասական և ստորադասական:
Համադասական են այն շաղկապները, որոնք իրար շաղկապում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ: Հայերենի համադասական շաղկապերն` և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և այնպես, և´… , և´…, թե´…, թե´…, կա´մ …, կա´մ…, ո´չ…, ո´չ:
Օրինակ` Բակն ու այգին թաղվել էին ձյան տակ:
Օրինակ` Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը:
Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ: Եվ, ու, կամ շաղկապներից առաջ չի դրվում է ստորակետ, եթե հաջորդ համադաս նախադասության ենթական չի փոխվում:
Օրինակ` Նա ամրացրեց այգու դռնակը և շարժվեց դեպի տուն:
Օրինակ` Արևը դուրս եկավ ամպերի տակից, և մռայլը ցրվեց:
Ստորադասական են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
Հայերենի ստորադասական շաղկապներն են` որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, քանի որ, հենց որ, մինչև որ, մինչև, նախքան, երբ որ, թե և, թեպետ, թեկուզ և այլն:
Օրինակ` Թե և նա վաղուց է գնացել, մենք նրան սիրով ենք հիշում:
Օրինակ` Նա մտածում էր, որ մի օր կգրի իր կյանքի գիրը:
Համադասական նախադասություններ:
1. Ես բարձրացնում էի ծանր պայուսակներ, ո´չ Արամը, ո´չ Նարեկը ինձ չօգնեցին:
2. Ես հոգնած էի, բայց շարունակում էի լսել նրան:
3. Հիմա խոսեք հանգիստ կամ լքեք սրահը:
4. Անին գնաց տուն և արագ վերադարձավ:
5. Ես գիտեմ, որ Գայանեն ու Նազենին լավ ընկերուհիներ են:
Ստորադասական նախադասություններ:
1. Արամը լավ է սովորում անգլերեն, որպեսզի կարողանա աշխատել ամերիկյան ընկերությունում:
2. Ես կսկսեմ հանգիստ խոսել քեզ հետ, երբ որ դու լսես ինձ
3. Ես սիրում եմ զրուցել նրա հետ , որովհետև նրանից սովորելու շատ բան ունեմ:
Առաջադրանքներ
1.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր և նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ և քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ նաև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է չնայած ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
ժամանակին հսկաներ են ապրել բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր եթե դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում սակայն դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
2. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Ես դասի չգնացի որովհետև հիվանդ էի:
3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Նա կգար մեր տուն եթե մայրը թողներ։
Նա չգնաց ծնունդ որպեսզի իր եղբորը պահի։
Ես դասից շուտ վերադարձա տուն որովհետև ուսուցիչը չէր եկել։
Ես նրան գրկեցի սակայն նա գնաց։
Դու մնացիր տանը իսկ քույրդ գնած գնումների։
Շունը հաչաց և դու վախեցար։
4. Կետադրի՛ր նախադասությունները և որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: