Рубрика: Պատմություն 2020 - 2021

Հայոց Մեծ Եղեռնը

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
    Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
    Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը:  Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ:
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Ռուսաստանի տարբեր երկրամասերումստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը: Այդ գործընթացը դրսևորվեց նաև հայկական միջավայրում:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
    Նոյեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ։ Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը։ Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը։ Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
    Խորհդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ․ դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հորվարտակը (դեկրետը)։ Այդ հրովարտակի շնորհիվ բոլշևիկները ճանաչում էին Արևմտայն Հայաստանում հայերի ինքորոշման իրավունքը և ցանկանում էին դա օգտագործել՝ Ռուսաստանին առաջարկելով Հայաստանը վերադարձնել Թուրքիային։
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
    Բրեստ-Լիտովսի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները։ Բոլշևիկնդրը գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվում թր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտայն Հայաստանում։

Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս-թուրքական լրացուցիչ պայամնագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավվածծ հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը