1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.
1) տարբեր ատոմների համախումբ է
2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է
3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է
4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է
2. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում եւ թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.
1) պարզ նյութ
2) միատարր միացություն
3) բարդ նյութ
4) նյութերի խառնուրդ
3. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.
1) ծծումբը եւ սնդիկը
2) բրոմը եւ նատրիումը
3) ծծումբը եւ բրոմը
4) ածխածինը եւ ցինկը
4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետեւ.
1) առաջանում է ամպրոպների ժամանակ
2) առաջանում է մեկ տարրի ատոմներից
3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից
4) գազ է
5.Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացություններում.
ա)H+1 J-1
H2+1 Se-2
SeH2
Si+4O2-2
բ)Ba+2 O-2
N2+5 O5-2
P2+5 O5-2
C+4 O2-2
գ)H3+1 P+5 O4-2
H2+1 Si+4 O3-2
H+1 P+5 O3-2
Na+1 N+5 O3-2