Рубрика: Uncategorized

Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան

1 օր
Առավոտը ժամը 10.00 շարժվեցինք դպրոցից դեպի Սևանալիճ։ Ճանապարհը շատ կարճ թվաց, քանի որ խաղացինք տարբեր խաղեր, երգ լսեցինք, զրուցեցինք։ Երբ հասանք Սևանալիճ իմ ընկերներից մի քանիսը որոշեցին լողալ… Ովքեր որ չէին լողում նայում էին լողացողներին և ասում «գժվել եք թե իրոք այդքան էլ սառը չի ջուրը»։ Volleyball խաղացինք, խոսեցինք «ամենակարևորը»  նկարվեցինք և գնացինք Գոշավանք։ Գոշավանքը շատ գեղեցիկ էր և հոքևոր մի վայր էի։  Այնտեղ միքիջ քայլելուց հետո մենք ուղվեցին դեպի հաջորդ նույն պես հոգևոր վայր։
Ուղևորվեցինք դեպի Աղավնավանք։ Մի լավ հանգստացանք, նախաճաշեցինք հետո գնացին մի եկեղեցի, որը գտնվում էր անտառի խորքում։ Ճանապարհը այնքան երկար էր, որ ոչ բոլորը կարողացան հաղթահարել։ Երկար ճանապարհը հաղթահարելով վերջապես հասանք այդ եկեղեցին։ Եթե անկեղծ, եկեղեցին մեզ էլ չէր հետաքրքրում, քանի որ շատ հոգնաց էինք։ Մի լավ հանգտացանք բնության գրկում և ուղևորվեցինք դեպի ավտոբուսը։
Վերջապես հասանք հյուրատուն, հանգստացանք, ճաշեցինք և որպես նվեր երեխաների պաշտպանության օրով ընկեր Գայանեն և ընկեր Նունեն մեզ հյուրասիրեցին տորթով։ Ընթրիքից հետո շատ շատ խաղացաինք, զվարճացանք, չարություններ արեցինք😂 և այլն։ Եվ գիշերվա 2 ին ես անջատվեցի իսկ մնացածը չգիտեմ։

2 օր
Օրը սկսվեց խաղից😂։ Նախաճաշելուց հետո շարժվեցինք դեպի Մակարավանք։ Շրջեցինք եկեղեցու շուրջ, տեր հայրը ամեն ինչ, ամեն մանրուք պատմեց եկեղեցու մասին։ Եվ շատ շատ հարցեր տվեցինք տեր հայրին։ Շատ հետաքրքիր էր, և «չգիտեմ ինչ գրեմ»։ Շարժվեցինք դեպի հյուրատուն, շատ զրուցեցինք, խաղացինք և հովին գնացինք դենդրոպարկ։ Ճանապարհը շատ երկար էր, բայց մեր համար ամեն ինչ հաղթահարելի էր։ Դենդրոպարկում մեզ ուղեկցեցին այդ այգու տիրուհին։ Այնտեղ այնքան շատ ծաղիկներ, բույսեր, ծառեր կային, որքան ես չէի տեսել ամբողջ կյանքում։ Ես ինձ պատկերացնում էի ինչպես ֆիլմում։ Հյուրանոցում ճաշեցինք և այդքանով վերջացավ 2 — րդ օրը։

3 օր
Առավոտը բարի չէր, քանի որ վերջին օրն էր։ Մեր իրերը հավաքելուց հետո նախաճաշեցինք և գնացինք Աղստև գետ էկոմաքրության։ Այդ աղտոտված տարածքը հավաքեցին, և վերադարձանք Սևանալիճ։ Այնտեղ անցկացրեցինք 2 ժամ, լողացինք, հանգստացանք, խաղացինք տարբեր խաղեր «օրինակ ջրոցի, շնորհակալ եմ Մկրտչյան Մանեին😂»։ Ջրվելուց հետո վերադարձանք Երևան։


Շատ լավ ճանփորդություն էր, ձեռք բերեցինք նոր ընկերներ, ավելի մտերմացանք մեր դասարանի հետ։ Շնորհակալ եմ Ընկեր Գայանեին և ընկեր Նունեին շատ լավ ժամանակ անցկացնելու համար։