Рубрика: Uncategorized

Դեպի Արագած

Առավոտյան ժամը 8 ին շարժվեցինք դեպի Արագած։ Ճանապարհը երկար էր, բայց այնքան հավես, որ մենք չնկատեցին, թե ինչքան արագ է անցնում ժամանակը։ Երբ հասանք, մեծերը բաց չթողեցին հնարավորությունը պարել ժողովրդական պարեր։ Եվ վերջապես գնացինք հաղթահարելու Արագածը։ Ճանապարհը շատ դժվար էր, ամեն տեղ քարեր էին։ Շատերը ուզում էրի հանձնվել և ետ վերադառնալ կես ճանապարհից, բայց այն գաղափարը որ Արագածի գագաթը մոտ էր ուժ էր տալիս։ Ավելի էր դժվարացնում ճանապարհը այն երեխաները ,ովքեր շատ դանդաղ էին գալիս, ամեն քայլից հետո պետք էինք սպասել նրանց։ Դա դժվար էր, բայց մենք մեկ թիմ էինք։ Բոլորս իրար հետ։4 ժամ անց մենք կարողացանք հաղթահարել Արագած լեռը։ Հասանք Հարավային գագաթ։Այդպիսի գեղեցիկ տեսարան դեռևս չէի տեսել։  Այնտեղ հանգստացանք, ճաշեցինք ։ Վայելեցինք մեր հաղթանակը և հիանալի տեսարանները, ինչից հաղթանակը ավելի քաղցր էր դառնում։ Սկսեցինք իջնել։ Չէի կարծում, որ լեռից իջնելը կարող է այդքան դժվար լինել։ Իջնելու ժամանակ  անձրև եկավ,սառը քամի, կարկուտ։  Այդքան էլ հաճելի չէր զգալ կարկուտի հարվածները։  Հոգնած, սատկած հասանք մեր ավտոբուսի մոտ և այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։  բոլորս հոգնել էինք , ետ գնալու  ճանապարհը շատ ավելի լուռ էր, գրեթե բոլորը քնել էին։