Рубрика: Իրավունք

Իրավախախտում և իրավական պատասխանատվություն : Վարչական իրավախախտում

  • Հասկանալ վարչական իրավախախտման նշանակությունը

Վարչական իրավախախտում, վարչական պատասխանատվություն առաջացնող հակաիրավական գործողություն (անգործություն), որով խախտվում են պետության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օրինական շահերը, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բնականոն աշխատանքը, պետական և հասարակական անվտանգությունը։ Հանցագործությունից տարբերվում է հանրության համար նվազ վտանգավորությամբ։

  • Վարչական իրավախախտման դեպքում չափահասների և անչափահասների պատասխանատվությունը

Անչափահասների պատասխանատվությունը

16 մինչև 18 տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները: 16 մինչև 18 տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:

  • Զինածառայողների կամ օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվության ենթարկման կարգը
  • Իրավախախտման տեսակները և պատասխանատվության ենթարկամն մեթոդները

Оставьте комментарий