<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով
- Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը
Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ)։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:
Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:
- Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում
Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները: Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:
- Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները
Արամ Մանուկյանը հայ ժողովրդի համար շատ կարևոր և նշանակալից գործունեություն է ծավալել: Բայց ես կցանկանամ նշել իր կարևոր գործերից, գործունեության դրվագներից այս մեկը: Արամ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին, որպեսզի մարդիկ կազմակերպվեն և պայքար մղեն թշնամու դեմ, վստահեն սեփական ուժերին և այդպիսով կանխեն թուրքական բանակի հարձակումը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանի այս կոչը բավական նպաստել է հայերի հաղթանակին, քանի որ բավականին վաղ ժամանակներում հայերը վախեցել են թշնամուց, իսկ Արամ Մանուկյանի կոչով մինչ այսօր մենք ունենք հզոր բանակ: Կարծում եմ, իր կոչը ինչ-որ չափով նպաստել է հայ ժողովրդին: Ընդհանուր առմամբ Արամ Մանուկյանը շատ ու շատ կարևոր դրվագներ ունի իր կատարած գործունեության մեջ, որոնք նպաստել են ի օգուտ մեզ՝ հայերիս:
Ընթերցե՛ք հետևյալ թեմաները՝
- ՀՀ հռչակում: Բաթումի պայմանագիր
- Իշխանության մարմինների ստեղծում
- Ազգային բանակի ստեղծում