Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանքներ

 Տրված զույգ բառերից ընտրիր մեկական արմատ և նոր բարդ բառ կազմիր․

1.հաղորդակցություն————մայրուղի — ուղեկից
նկատառում            ————նրբերշիկ — նրբանկատ
ախտանիշ               ————գանգոսկր — ոսկրախտ
դրժել                          ——- ուխտավայր — ուխտադրույժ
պահակակետ           ——— երկրագունդ — երկրապահ
տնամերձ               ———— վերջնախաղ — խաղատուն

2.Ժամավճար         — ճգնավոր — ճգնաժամ

Երկփեղկ            — օրացույց — ցուցապեղկ

Ամպամած        -խաղատախտակ — տախտակամած

Ձայնապնակ        -քառատրոփ — քառաձայն

Դյուրագրգիռ       —  մարսողություն — դյուրամարս

Ջանասեր          —  շուտափույթ — փութաջան

3.Խոհական ——այլատարր — այլախոհ

Զմայլելի         —   մեծահոգի — հոգեզմայլ

Նախագահել       —-  բարձրաբերձ — բարձրագահ

Դրամապանակ    —-  հիմնավոր — հիմնադրամ

Արշավախումբ    ——  հաղթական — հաղթարշավ

Պատվարժան    —— ինքնամեծար — մեծապատիվ

4.Պատկերասրահ      —-  սրբապիղծ — սրբապատկեր

Եզրանախշ     — լայնալիճ — լայնեզր

Ծաղկաթերթ    —— արևակեզ — արևածաղիկ

Հոգեզմայլ    —մեծահասակ — մեծահոգի

Միջակետ     —- ակնդետ — դիտակետ

Անկողմնակալ    —-ցուցամատ — կողմնացույց

5. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
 ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:

բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից

գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:

դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկու տակ միայնակ կանգնաց էր Մարանը:

ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթին փայլփլում էր ոսկեվառ շողերը, որոնք աչք էին շլացնում

Рубрика: Գրականություն 9

Անկեղծ լինելու սովորությունը

Առակ

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…

Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

****************************************************************************************

1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը: Ավարտեք պատմությունը։
Վարպետը քթի տակ ծիծաղեց և ասաց.
— Ժամանակին ես էլ էի քեզ նման վախկոտ, և մի իմաստունի ասաց «Ասելով ճշմարտությունը, առանց ինչ-որ բան թաքցնելու մարդ իրեն վստահ է զգում, ավելի է խիզախանում»:

2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
Մեծ քաղաք
3․
Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։

Խիզախություն — արիություն
Թախիծ — տրտմություն
Վախկոտություն — երկչոտություն
Խրոխտ — գոռ
Հուսահատվել — վհատվել
Առաջադրանք — հանձնարարություն