Рубрика: Գրականություն 9

Անկեղծ լինելու սովորությունը

Առակ

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…

Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

****************************************************************************************

1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը: Ավարտեք պատմությունը։
Վարպետը քթի տակ ծիծաղեց և ասաց.
— Ժամանակին ես էլ էի քեզ նման վախկոտ, և մի իմաստունի ասաց «Ասելով ճշմարտությունը, առանց ինչ-որ բան թաքցնելու մարդ իրեն վստահ է զգում, ավելի է խիզախանում»:

2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
Մեծ քաղաք
3․
Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։

Խիզախություն — արիություն
Թախիծ — տրտմություն
Վախկոտություն — երկչոտություն
Խրոխտ — գոռ
Հուսահատվել — վհատվել
Առաջադրանք — հանձնարարություն

Оставьте комментарий