Рубрика: Գրականություն 9

 Սև  քթերի  երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:

Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական Աշխատանք

Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև սուտը միշտ խափանվում է:
Իսկ այդ օրերից մեզ է հասել «Ստի ոտքը կարճ է» արտահայտությունը:

  1. Ավարտի՛ր տեքստի նախավերջին նախադասությունը իմաստին համապատասխանող 2 առած-ասացվածքով կամ թևավոր խոսքով: Լրացրու՛ վերջին նախադասության մեջ բաց թողնված արտահայտությունը։
  2. Գրի՛ր ամբարիշտ, վարանել, բարեհամբույր, նենգ, առինքնող բառերի երկուական հոմանիշ:
    Ամբարիշտ-անկրոն,դաժանՎարանել-հերկել,ցելել
    Բարեհամբույր-սիրալիր,քաղցրահամբյուր
    Նենգ-խարդախ,խաբեբա
    Առինքնող-գրավել,դյութել
  3. Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:

Երկվորյակ-երկ=վոր=յակ
Ակնահաճո-ակն=ա=հաճո
Խարտիշահեր-խարտիշ=ա=հեր
Հոգեթով-հոգե=թով

4. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ։

Ես գիտեմ, որ ոչ մի բան չգիտեմ: