§6.Էլեկտրական հոսանք:
§7.Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:
Էլեկտրական շղթա և դրա բաղկացուցիչ մասերը:
1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝
ա. մետաղներում բ. էլեկտրոլիտներում:
Մի շարք մարմիններում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, իոնները, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնից մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ: Մետաղներում ազատ լիցքակիրներից են էլեկտրոնները, որոնք պոկվել են ատոմներից: Իսկ էլեկտրոլիտներում դրանք դրական և բացասական իոններն են:
2. Ինչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Լուսադիոդը, դա մի սարք է, որը լուսարձակում է, երբ նրա միջով հոսանք է անցնում: Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:
4.Ինչպես է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Հոսանքի ուղղություն համարում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:
Մետաղալարի ներսում հարկավոր է ստեղծել էլեկտրական դաշտ և պահպանել այն:
6.Ինչ է հոսանքի աղբյուրը:
Հոսանքի աղբյուրը Էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:
7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Գալվանական տարրը բաղկացած է երկու տարբեր մետաղե ձողերից, որոնք կոչվում են էլեկտրոդներ: Էլեկտրոդներն ընկղմված էեն էլեկտրոլիդի մեջ: Էլեկտրոլիդը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթ է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ցինկե ձողեր են:
8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Եթե հոսանքի աղբյուրի՝ գալվանական տարրի սեղմակներրը հաղորդալարերով միացնենեք սպառիչին, ապա կստանանք պարզղագույն էլեկտրական շղթա:
9.Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:
11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:
Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են էլեկտրական կուտակիչներ(լատիներենից ՙՙակկումուլատոր՚՚ կուտակիչ բառից):
12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:
Գալվանական տարրեը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրեը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն ու դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչները գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:
13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:
Բացի հոսանքի քիմիական աղբյուրներից կան նաև հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Օր՝. էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի:Երկրի արհեստական արբանյակներում, ինչպես նաև տիեզերական կայաններում հիմնականում տեղադրում են արեգակնային մարտկոցներ: