Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանյակ, որբուկ, աթոռակ, մարդուկ, որդյակ, մուկիկ, իշուկ, հորթուկ, ծերուկ, կղզյակ, գրքույկ, գնդակ, աղավնյակ, թիթեռնիկ, հատորյակ, ձկնիկ, աղջնակ, առվակ, դռնակ, հոգյակ, հյուղակ, արտուտիկ, ծովակ:
Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ-մշեցի, Իտալիա-իտալացի, Հայաստան-հայ, Արցախ-արցախցի, Իսպանիա-իսպաացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք-նյույորքցի, Էջմիածին-,էջմիածնեցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեցի, Իրան-իրանացի, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան-նորնախիջևանցի, Տավուշ-տավուշցի, Եգիպտոս-եգիպտացի, Գյումրի-գյումրեցի, Ջավախք-ջավախքցի:
Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ:
Արտաքին — ուռուցիկ, հեզ, խաժ, գանգուր, դեղձան, կլոր, գորշ, լաջվարդ, լուրթ, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ, ծավի, բիլ
Ներքին — կծու, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, ժանտ, համեստ, թթու, խորամանկ, բիրտ, քաղցր, ծույլ, նենգ, ազնիվ
Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:
Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ-արծաթե, արծաթագործական
Ադամանդ — ադամանդե, ադամանդանման
Ծիծաղ — ծիծաղել, ծիծաղազարդ
Լույս — լուսավոր, լուսաբաբախ
Սեր — սիրված, սերակեր
Հոտ — հոտավետ, անուշահոտ
Հուր — հրե, հրագույն
Դառն — դառնավուն, դառնահամ
Մազ — անմազ, սպիտակամազ
Գույն — գունավոր, գույնզգույն
Գութ — գթալի, գթառատ
Իմաստ — իմաստալի, խորիմաստ
Մարմար — մարմարյա, մարմարազարդ:
————————————————————————————————
1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք — ապրանքի
ամառ — ամառվա
տարի — տարվա
հորաքույր — հորքրոջ
ձի — ձիու
ընկերուհի — ընկերուհու
կնքահայր — կնքահայրի
աղջիկ — աղջկա
բնություն — բնության
մարդիկ — մարդու
կանայք — կնոջ
մորաքույր — մորաքրոջ
գործընկեր — գործընկերի/գործընկերոջ
ամուսին — ամուսնու
ամպ — ամպի
լեռ — լեռի
այգի — այգու
տանտիկին
օգնություն
աշուն — աշնան
սեր — սիրո
կորուստ — կորստի
գառ — գառան
գիշեր — գիշերվա
Արամենք — Արամենց
անկյուն — անկյան
մայր — մոր
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
(Շուշի) Շուշիի ազատագրում, (Շուշի) շուշիի կոլոլակ
(սուգ) Սգի մեջ լինել, (սուգ) սգո թափոր
(անկյուն) անկյան գագաթ, (անկյուն) անկյան խանութ
(Լոռի) Լոռու մարզ, (Լոռի) Լոռվա բնություն
(ձյուն) Ձյան փաթիլ, (ձյուն) ձյան պես ճերմակ
(հեռացում) հեռացման խոսքեր, (հեռացում) հեռացման հրաման
(մահ) մահի չափ, (մահ) մահվա մասին:
3. Բացատրական բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի բացատրությունը:
Բագարան
բազազ — կտորեղենի վաճառական
բազպան — զգեստի մաս, որ անց են կացնում դաստակին՝ շապկի՝ թեզանիքի վրայից, թևճակ
բախտակ — սևանի իշխանի չորս ցեղերից մեկը, գեղարքունիկ, իշխան
բաղդատել — համեմատել
բամբիշ — թագուհի
բամբիռ — եռալար ժողովրդական երաժշտական գործիք
բանադրանք — անեծք
բանդագուշանք — պատրանք
բանսարկու — խառնակիչ
բասրանք — մեղադրանք
բավիղ — լաբիրինթոս
բարբաջանք — ցնորամտություն
բարբառել — արտասանել
բարկ — սաստիկ
բարկօղի — կոնյակ, թունդ օղի
բացարկ — մերժում
բիլ — կապույտ երագներից մեկը, երկնագույն
բիրտ — չոր, կոպիտ
բղջախոհ — անառակ
բնավ — լիովին
բոթ — վատ լուր
բոլուկ — ոհմակ
բոկոտն — բոբիկ ոտքերով
բոսոր — արյան գույն, ծիրանագույն
բովել — յուղով խարկել
բորբ — տաք, ջերմ
բռնազբոսիկ — արհեստական
բվեճ — մեծ բու
բույլ — աստղերի խումբ, համաստեղություն
բրուտ — կավագործ
բուռն — ուժգին, սաստիկ, խիստ
բուրյան — բուրավետ, անուշաբույր
բուրվառ — խնկաման
——————————————————————————————-
1. Տրված բառերի սեռական հոլովը կազմիր, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր հոլովաձևերի տարբերությունը:
Ծառի, սեղանի, ուսանողի, րոպեի, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամսվա, գարնան, որոշման, ձմեռվա, քրոջ, ընկերոջ, տանտիկնոջ, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորստի, աղջկա:
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
Որևէ համակարգիչ
Ինչ ինչ գրքեր
Ոչ մի պատուհան
Այլևայլ սենյակներ
Յուրաքանչյուր մարդ
3. Արկղ֊արկղեր, ժամացույց֊ ժամացույցներ, հանդապահ֊հանդապահներ, ծրագիր֊ծրագրեր, երեխա֊երեխաներ, տիկին֊տիկնայք, թռչուն֊թռչուններ, վագր֊վագրեր, մեծատուն֊մեծատներ, հացատուն֊հացատներ, տղամարդ֊տղամարդիկ, գառ֊գառեր, գրագիր֊գրագրեր, նուռ֊նռեր, ականակիր֊ականակրեր, նավթահոր֊նավթահորներ, մատենագիր֊մատենագրեր, դեղատուփ֊դեղատուփեր, խմբերգ֊խբագրեր, գրաշար֊գրաշարեր, դիմագիծ֊դիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:
4. Տրված պարզ գոյականներից կազմիր երկուական բարդ գոյական այնպես, որ դրանք լինեն առաջին արմատ, և բացատրիր հնչյունափոխությունը:
Վայրկյան, մատյան, սառույց, գույն, ալյուր, բույս, կյանք:
Վայրկյան — վայրկենաչափ, վայրկենացույց
մատյան — մատենագիր, մատենադարան,
սառույց — սառցախցիկ, սառցադաշտ,
գույն — գունագեղ, գույնզգույն,
ալյուր — ալրաղաց, ալրագույն,
բույս — բուսակեր, բուսաբանական
կյանք — կենսուրախ, կենսասեր: