Рубрика: Իրավունք

14 օրյա ժամկետում վերադարձ/փոխանակում

ԱՐՏԱԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հնչյունագիր արտադրող է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:

Արտադրողի իրավունքները
1. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր հնչյունագիրը և հնչյունագրի օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

2. Հնչյունագիր արտադրողը բացառիկ իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իրականացնել հետևյալ գործողությունները՝
ա) հնչյունագրի ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.
բ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում՝ ներմուծումը.
գ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.
դ) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը.
ե) հնչյունագրի հեռարձակումը.
զ) հնչյունագիրը հանրությանը մատչելի դարձնելը։

3. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հնչյունագրերի օրինակների ներմուծումը:

4. Եթե օրինական արտադրված հնչյունագրի օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում՝ ներմուծումը, իրականացվում է առանց հնչյունագիր արտադրողի համաձայնության և վարձատրության։

5. Առևտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրերի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին` անկախ այդ հնչյունագրերի օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Հնչյունագիր արտադրողը պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է:

6. Հնչյունագիր արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

7. Հնչյունագիր արտադրողը կարող է նաև պայմանագրով երրորդ անձանց հնչյունագիրն օգտագործելու թույլտվություն տալ: Պայմանագրում նշվում են հնչյունագրի օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն:

8. Հնչյունագրի նկատմամբ գույքային իրավունքները կարող են համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը գործում է ավելի քան 10 տարի, սակայն մինչ օրս կազմակերպության անդամները շարունակում են բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք կային նաեւ 10 տարի առաջ: Հարցին, թե ինչո՞վ են բացատրում, որ իրենց մատնանշած խնդիրները լուծում չեն ստանում, Լուսինե Յաղուբյանը պատասխանեց. — «Մեր շնորհիվ միգուցե փոխվել է այն, որ մեր սպառողները հիմա գոնե կարողանում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, կարողանում են պահանջել, պայքարել եւ ստանալ իրենց արժանին»:

Оставьте комментарий