Рубрика: Գրականություն 9

Մոպասան՝ «Լուսնի լույսը» նովելը

Մոպասան՝ «Լուսնի լույսը» նովելը

Առաջադրանք նովելից․
1․Գրավոր ներկայացրու գաղափարը

Պատմվածքի գաղափարն այն է, որ երկիր մոլորակի հավասարակշռությունը սերն է, ու ցանկացած դեպքում պետք չէ այդ զգացմունքը քեզնից վանել։


2․Դուրս գրիր պատկերավորման միջոցները

Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնյակ գիշերվա պայծառ լույսով հիացած։
Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված  էր քաղցր լույսով, շարք-շարք կագնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի զարմանալի խաղեր:
Շրջակայքը ողողված էր մեղմ ու հեզիկ կաթնալույսով և ընկղմված պայծառ գիշերի քնքուշ  ու անրջային քաղցրության մեջ: Գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ, իջել ջրերին՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ:

3․Ինչպե՞ս ես հասկանում «Անքնին են Աստծո գործերը» արտահայտությունը

Արտահայտության իմաստն այն է, որ Աստծո ամեն գործ չէ որ մարդիկ կարող են ամբողջ խորությամբ հասկանալ, և այդ դեպքում մարդիկ ոչ թե պետք է քննեն ու դատեն դրանք, այլ ընդունեն որպես իրացված որոշում , որն անքննելի է։

4․ Ինչպե՞ս կբացատրես «Երգ երգոց» արտահայտությունը

«Երգ երգոց» ըստ ինձ այն երգն է որ մեծ առաջընթացի, որոշումների և օրհներգի դեր է խաղացել մարդու կյանքում։

Оставьте комментарий