1․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
Նզովք-օրհնություն
բնավ-միշտ
անձուկ-ընդարձակ
ճապաղ-սեղմ
համր-խոսուն
փութկոտ-ծանրաշարժ
ստերջ-բեղմնավոր
վտիտ-մարմնեղ
պարպել-դատարկել
դյուրին-խրթին
2․Գրիր տրված բառերի բացատրությունը.
քանքար — տաղանդ
քենակալ — բաջանաղ
մաքառել — պատերազմել
անտունի — ժողովրդական երգի մի տեսակ
դրվատել — գովել
մախաղ — փոքրիկ տոպրակ
3․Համապատասխանեցրու դարձվածքները
տրված բացատրություններին.
գլուխը լցնել — դրդել մի արարքի
թևերը փռել — պաշտպանել
աստծու կրակ — չարաճճի
արյունը ջուր դառնալ — խիստ վախենալ
առաջին ջութակ — գլխավոր դեմք
4․Բառակազմական վերլուծության
ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)
թրաշուշան-թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ)
դաշունահարված-դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հարված(արմատ)
պարագիծ-պար(ածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ)
շքերթ-շուք(արմատ)+երթ(արմատ)
տնանկ-տուն(արմատ)+անկ(ածանց)
5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր․
բարձրագագաթ – լայնագագաթ, լեռնագագաթ, ձյունագագաթ
քաղցրաձայն – բարձրաձայն, բաղաձան, անձայն
վսեմաշուք- անշուք, վեհաշուք
տիրակալ- գաղթակալ, բռնակալ
վճռաբեկ-սրտաբեկ
սառնաղբյուր-գետաղբյուր,
վարկանիշ-հականիշ, հոմանիշ, թվանիշ
դալկադեմ-դեմառդեմ, անդեմ,
ցատկահարթակ- բեմահարթակ
հոռետես- լայնատես, կարճատես, անտես, պարզատես