Рубрика: Հանրահաշիվ 9

Դաս. 8

Վարժ. 188
ա){(x-3)^2>0
{(x-2)(x-5)<0
-1{(-1-3)^2=18>0
-1{(-1-2)(-1-5)=-3(-6)=18>0 լուծում չէ
1{(1-3)^=4>0
1{(1-2)(1-5)=(-1)(-4)=4>0 լուծում չէ
0{(0-3)^2=9>0
0{(0-2)(0-5)=(-2)(-5)=10>0 լուծում չէ
2{(2-3)^2=1>0
2{(2-2)(2-5)=0(-3)=0=0 լուծում չէ

բ){(x+4)(x-4)>0
{(x+5)^2>0
-1{(-1+4)(-1-4)=3(-5)=-15<0
-1{(-1+5) լուծում չէ
1{(1+4)(1-4)=5(-3)=-15<0
1{(1+5)^2=25>0 լուծում չէ
0{(0+4)(0-4)=4(-4)=-16<0
0{(0+5)^2=25>0 լուծում չէ
2{(2+4)(2-4)=6(-2)=-12<0
2{(2+5)^2=14>0 լուծում չէ

գ){x^2-3x+5>0
{1/x-4<2
-1{-1^2-3(-1)+5=9>0
-1{1/-1-4=-5<2 լուծում է
1{1-3(1)+5=3>0
1{1/1-4=1/-3<2 լուծում է
0{0^2-3*0+5=5>0
0{1/0-4=1/-4<2 լուծում է
2{2^2-3*2+5=6<0
2{1/2-4=1/-2<2 լուծում է

դ){x+4/x>0
{x^2-6x-8<0
-1{-1+4/1=-3<0
-1{-1^2-6*(-1)-8=-1<0 լուծում չէ
1{1+4/1=5>0
1{1^2-6*1-8=-13<0 լուծում է
0{0+4/0=0=0
0{0^2-6*0-8=-8<0 լուծում չէ
2{2+4/2=3>0
2{2^2-6*2-8=-8-8=-16<0 լուծում է

Վարժ. 189
ա)[x^2+1<0
[2x^2-x>0
2[2^2+1=5>0
2{2*2^2-8=6>0 լուծում չէ
-1[-1^2+1=2>0
-1[2*(-1)^2-(-1)<0 լուծում չէ
1/3[0.3^2+1=1.09>0
1/3[2*0.3^2-0.3=-0.12<0 լուծում չէ
4[4^2+1=17>0
4[2*4^2-4=28>0 լուծում չէ

Рубрика: Իրավունք

Գիշերային ժամերին աղմուկ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով:
«Գիշերային ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը:
Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը՝ ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ և այլն, պարտավոր են հարգել այդ սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը։

1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`

առաջացնում են նախազգուշացում:

2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Օրենքին չպահպանելու համար տույժեր

Տարբեր շրջանների օրենքը նախատեսում է պատիժ `սխալ ժամանակ աղմուկի մակարդակը գերազանցելու համար` տուգանքի տեսքով `3500-ից 21000 ՀՀ դրամ: Տուգանքի ճշգրիտ չափը կարելի է գտնել բնակության վայրում:

Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 6. (18․10- 22․10)

§10. Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ:

1. Ինչու է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Անհրաժեշտ է սահմանել հոսանքի քանակական բնութագիրը, քանի որ հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են իր քանակով։

2.Ինչով է տարբերվում ազատ լիցքակիրի ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:

3.Որ հոսանքն են անվանում հաստատուն:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը և որն է նրա միավորը:  Հոսանքի ուժի ինչ մասնային միավորներ գիտեք:

Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1 վայրկյանում ինչ արդյունարար լիցք է անցնում: Հոսանքի ուժի միավորը անվանում են ամպեր: Մասնային միավորներ՝ մԱ, մկԱ:

5. Ինչպես որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. 

q = I ⋅ t

6.Ինչպես է սահմանվում լիցքի միավորը՝ Կուլոնը:

1Կլ = 1Ա ⋅ 1վ = 1Ավ

7. Որ սարքն են անվանում ամպերաչափ: Որ երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Ամպերաչափը այն սարքն, որով չափում են հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա:

8.Ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու:

Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար: Հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:

9. Սպառիչների որ միացումն են անվանում հաջորդական: Ինչպես է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Եթե շխթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:

10.Որ գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Սխեմա են անվանում այն գծագիրը, որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար: Պարզագույն շղթայի օրինակ.

11.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն:

12.Ինչ է հոսանքի աշխատանքը:

Փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը կոչվում է հոսանքի աշխատանք:

13.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:

14.Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Լարման գործածական միավորներն են՝ միլիվոլտը(մՎ), կիլովոլտը(կՎ) և մեգավոլտը(ՄՎ)։

15.Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ: 

Լարումը չափող էլեկտրական սարքը կոչվում է վոլտաչափ:

16.Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:

Երբ վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ: