Рубрика: Իրավունք

Գիշերային ժամերին աղմուկ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով:
«Գիշերային ժամի» համար բացառություն է սահմանված միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ը:
Գիշերային ժամերին գործող ժամանցի և զվարճանքի վայրերը՝ ռեստորաններ, դիսկոտեկներ, սրճարաններ և այլն, պարտավոր են հարգել այդ սահմանափակման պահանջը և չխանգարել մարդկանց գիշերային հանգիստը։

1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`

առաջացնում են նախազգուշացում:

2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Օրենքին չպահպանելու համար տույժեր

Տարբեր շրջանների օրենքը նախատեսում է պատիժ `սխալ ժամանակ աղմուկի մակարդակը գերազանցելու համար` տուգանքի տեսքով `3500-ից 21000 ՀՀ դրամ: Տուգանքի ճշգրիտ չափը կարելի է գտնել բնակության վայրում:

Оставьте комментарий