§10. Հոսանքի ուժ: Ամպերաչափ:
§11.Էլեկտրական լարում: Վոլտաչափ:
1. Ինչու է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:
Անհրաժեշտ է սահմանել հոսանքի քանակական բնութագիրը, քանի որ հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են իր քանակով։
2.Ինչով է տարբերվում ազատ լիցքակիրի ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:
Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:
3.Որ հոսանքն են անվանում հաստատուն:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը և որն է նրա միավորը: Հոսանքի ուժի ինչ մասնային միավորներ գիտեք:
Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1 վայրկյանում ինչ արդյունարար լիցք է անցնում: Հոսանքի ուժի միավորը անվանում են ամպեր: Մասնային միավորներ՝ մԱ, մկԱ:
5. Ինչպես որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.
q = I ⋅ t
6.Ինչպես է սահմանվում լիցքի միավորը՝ Կուլոնը:
1Կլ = 1Ա ⋅ 1վ = 1Ավ
7. Որ սարքն են անվանում ամպերաչափ: Որ երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:
Ամպերաչափը այն սարքն, որով չափում են հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա:
8.Ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու:
Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար: Հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:
9. Սպառիչների որ միացումն են անվանում հաջորդական: Ինչպես է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:
Եթե շխթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:
10.Որ գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:
Սխեմա են անվանում այն գծագիրը, որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար: Պարզագույն շղթայի օրինակ.
11.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն:
12.Ինչ է հոսանքի աշխատանքը:
Փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը կոչվում է հոսանքի աշխատանք:
13.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
14.Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Լարման գործածական միավորներն են՝ միլիվոլտը(մՎ), կիլովոլտը(կՎ) և մեգավոլտը(ՄՎ)։
15.Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Լարումը չափող էլեկտրական սարքը կոչվում է վոլտաչափ:
16.Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Երբ վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ: