Рубрика: Գրականություն 9

Այգու մշակները

  1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
  2. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
  3. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Առաջադրանքներ.

  • Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր:
    Զնա — ըզնա, պտղոյ — պտղո, զծառայս — ըզծառայս, իւր — յուր, Յետոյ  — հետո, յորդւոյ — հորդվա, յորժամ — հորժամ, զչարսն — ըզչարս, զպտուղս ի ժամու իւրեանց — ըզպտուղս ի ժամու յուրյանց
  • Փոխադրի՛ր տեքստը աշխարհաբար:

    1)Մի տանուտեր այգի տնկեց, պատեց այն ցանկապատով, նրանում փորեց հնձան և աշտարակ պատրաստեց։ Այգին հանձնեց մշակներին և գնաց օտար երկրներ։ Երբ եկավ պտուղը հավաքելու ժամանակը, ուղարկեց իր ծառաներին մշակների մոտ, որպեսզի մշակներից բերեն բերքը։ Մշակները ծառաներից մի մասին տանջեցին, մի մասին սպանեցին, ոմանց էլ քարկոծեցին։ Նա կրկին ուղարկեց ծառաներ՝ այս անգամ ավելի շատ, սակայն նրանք կրկին նույն կերպ վարվեցին ծառաների հետ։ Հետո ուղարկեց իր որդուն և մտածեց, որ նրանից կամաչեն և նման կերպ չեն վարվի։ Մշակները երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին «Նրա ժառանգին էլ սպանենք, ժառանգությանը տիրանանք»։ Նրանք որդուն հանեցին այգուց և սպանեցին։ Այդ ժամանակ տերն ի°նչ ասաց մշակներին։ Նրանց ասաց. «Չարը չարով կորցրեք» և այգին տվեց այլ մշակների, որպեսզի նրանք ժամանակին տան բերքը։

    2) Այդ ժամանակ երկնքի արքայությունը նմանվում է տասը կույսերի, ովքեր վերցրել էին իրենց լապտերները ելնելու փեսային և հարսին ընդառաջ: Նրանցից հինգը հիմարներ էին, հինգը իմաստուն: Հիմարները վերցրեցին լապտերները և իրենց ձեթը չլցրեցին: Իսկ իմաստունները վերցրեցին և ձեթն ամաններով և իրենց լապտերները: և մինչև փեսան կգար, նիրհեցին և քուն մտան: Գիշերվա կեսին ձայն լսվեց «Ահա փեսան գալիս է, նրան ընդառաջ եկեք»: Այդ ժամանակ բոլոր կույսերը մոտեցան, պատրաստեցին իրենց լապտերները: Հիմարներն ասացին իմաստուններին. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականեցնի, գնացեք վաճառականների մոտ և գնեք»: Երբ նրանք գնացին գնելու եկավ փեսան և պատրաստները մտան նրա մոտ հարսանիք և դուռը փակեցին: Հետո եկան մյուսները և ասացին «Տեր Տեր բացիր մտնենք ներս» նա պատասխանեց և ասաց «Ասում եմ ձեզ, որ չգիտեմ ձեզ: Արթուն մնացեք, որովհետև գիտեք ոչ օրը, ոչ ժամը»

    3) Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն։
  • Մեկնաբանի՛ր ընտրածդ առակը:
    2) Այս առակի իմաստն այն էր, որ հիմարը ավելի շատ է տուժում, քան իմաստունը: Դժվար իրավիճակում հիմարները միշտ օգնության է կանչում իմաստուններին, բայց միշտ չէ որ իմաստունները կարողանում են օգնել նրանց: Ուստի հիմարները ոչ թե պետք է հույները դնեն ուրիշների վրա՝ այլ պետք է ավելի զգոն լինեն: