Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության ջրագրությունը

  1. Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը;

Ախուրյանը – (186կմ)սկիզբ է առնում Արփի լճից, Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Մեծամորը -կարճ գետ է, Սկիզբ է առնում Մեծամոր լճից։

Քասաղը – Մեծամորից սկիզբ առնող բավականին խոշոր վտակ է։

Հրազդանը – ունի 141կմ երկարություն , սկիզբ է առնում Սևանա լճից։

Արփան– ունի 133կմ , ամռան ամիսներին գետը նպաստում է դաշտերի ոռոգմանը։ Նախիջևանի տարածքում տափվում է Արաքս գետը։

Որոտանը – ունի 178կմ, սկիզբ է առնում Խալխալճակից և հարակից աղբյուրներից։ Զանգեզուրի ամենամեծ գետն է։

Դեբեդը – ունի 178կմ, կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։ Ջրառատությամբ հանրապետությունում երկրորդն է։

Աղստևը– ունի 128կմ գետ որը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, հիմանակնում սնումը ձնհալաանձրևային է։

  1. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

    Քանի որ չունեն ելք դեպի ծով, ոչ խորն են ոչ էլ երկար:
  2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

ՀՀ տարածքում հաշվվում է մոտավորապես 9000 գետ և առվակ, որոնց երկարությունների գումարը ստացվում է մոտավորապես 23000 կմ, որն էլ նպաստում է գետաձորակային ցանցի բարձր խտությանը։
Գետերի սնման ներքին մեծ տարբերություններն են: ՀՀ գետերը սնվում են անձրևաջրերով, ձնահալոցքային, մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը հիմնականում Արաքս գետի համար։
Գետաջրերի փոքր կամ միջին հանքայնացումը։
Գետաջրերի փոքր պղտորությունը։

  1. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Նարեի ջրվեժ

Անվանումը պաշտոնական չէ։ Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:

Оставьте комментарий