Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 5. (11․10- 15․10)

§8.Էլեկտրական հոսանքի ազդեցությունները: 

§9.Էլեկտրական հոսանքը մետաղներում: 

Առաջադրվող հարցեր՝ 

1.Ինչպիսի ազդեցություններով է օժտված հոսանքը:

Ջերմային, մագնիսական, քիմիական, կենսաբանական:

2.Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:

3.Ինչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Հոսանքի քիմիական ազդեցությունը կարող է օգտագործվել մաքուր մետաղներ առաջացնելու համար, մետաղական շերտով պատելու համար՝ ոսկեզօծելու, ցինկապատելու և այլն:

4.Ինչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Հոսանքի կենդանի մարմինների միջով անցնելուց բազմաթիվ տեղի ունեցող երևույթների ցանկը կոչվում է բնախոսական ազդեցություն:

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Հոսանքի մագնիսական ազդեցուքյունը ուղեկցում է նրան ամենուրեք, անկախ նրանից թե, ինչպիսի նյութերի միջով է անցնում հոսանքը:

6.Ինչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղներում մասնիկները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի՝ հանգույցների շուրբը, որոնց հմախումբը բյուրեղի տարածման կամ բյուրեղային ցանց է:

7. Ինչպես են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում

Մետաղում բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը տատանվում են դրական իոնները, իսկ հանգույցների միջակա տարածության մեջ անկանոն շարժվում են ազատ էլեկտրոնները:

8.Ինչպիսի շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Մետաղի ներսում էլեկտրական դաշտի բացակայության դեպքում էլեկտրոնները այնպիսին է, որ ժամանակի ամեն պահի յուրաքանչյուր ուղղությամբ շարժվում է այնքան էլեկտրոն, որքան հակառակ ուղղությամբ:

9. Ինչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Մետաղներում էլեկտրական հոսանքն ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժումն է:

10.Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Рубрика: Հանրահաշիվ 9

Դաս. 4

Վարժ. 137
ա) x^2-x+3>0
x^2-x+3=0
D=1-481*3=1-12=-11
X€(-oo;+oo)

բ)x^2+2x+2<0
x^2+2x+2=0
D=4-4*1*2=4-8=-4
Լուծում չունի

գ) x^2-3x+4<0
x^2-3x+4=0
D=9-4*1*4=9-16=-7
Լուծում չունի

դ) x^2+x+5<0
x^2+x+5=0
D=1-4*1*5=1-20=-19
Լուծում չունի

Վարժ. 138
ա) 3x^2-2x+1>0
3x^2-2x+1=0
D=4-4*3*1=4-12=-8
X€(-oo;+oo)

բ) 5x^2-4x+2<0
5x^2-4x+2=0
D=16-4*5*2=16-40=-24
Լուծում չունի

գ) -4x^2+x-6<0
-4x^2+x-6=0
D=1-4*(-4)*(-6)=1-96=-95
X€(-oo;+oo)

դ) -7x^2+3x-1>0
-7x^2+3x-1=0
D=9-4*(-7)*(-1)=9-28=-19
Լուծում չունի

Վարժ. 139
ա) 0,2x^2-x+100>0
0,2x^2-x+100=0
D=1-4*0,2*100=1-80=-79
X€(-oo;+oo)

բ) 1,7x^2+x+10<0
1,7x^2+x+10=0
D=1-4*1,7*10=1-68=-67
Լուծում չունի

Վարժ. 140
ա) x^2-4,8x-1<0
x^2-4,8x-1=0
D=23,04-4*1*(-1)=23,04+4=27,04
X1=4,8-5,2/2=-0,4/2=-0,2
X2=4,8+5,2/2=10/2=5/1=5
X€(-0,2;5)U(5;+oo)

բ)x^2+3,5x-2>0
x^2+3,5x-2=0
D=12,25-4*1*(-2)=12,25+8=20,25
X1=-3,5-4,5/2=-8/2=-4/1=-4
X2=-3,5+4,5/2=1/2=0,5
X€(-oo;-4)U(0,5;+oo)

Рубрика: Գրականություն 9

 Սև  քթերի  երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:

Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական Աշխատանք

Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև սուտը միշտ խափանվում է:
Իսկ այդ օրերից մեզ է հասել «Ստի ոտքը կարճ է» արտահայտությունը:

  1. Ավարտի՛ր տեքստի նախավերջին նախադասությունը իմաստին համապատասխանող 2 առած-ասացվածքով կամ թևավոր խոսքով: Լրացրու՛ վերջին նախադասության մեջ բաց թողնված արտահայտությունը։
  2. Գրի՛ր ամբարիշտ, վարանել, բարեհամբույր, նենգ, առինքնող բառերի երկուական հոմանիշ:
    Ամբարիշտ-անկրոն,դաժանՎարանել-հերկել,ցելել
    Բարեհամբույր-սիրալիր,քաղցրահամբյուր
    Նենգ-խարդախ,խաբեբա
    Առինքնող-գրավել,դյութել
  3. Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:

Երկվորյակ-երկ=վոր=յակ
Ակնահաճո-ակն=ա=հաճո
Խարտիշահեր-խարտիշ=ա=հեր
Հոգեթով-հոգե=թով

4. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ։

Ես գիտեմ, որ ոչ մի բան չգիտեմ:

Рубрика: Հայոց Լեզու 9

Առաջադրանքներ

 Տրված զույգ բառերից ընտրիր մեկական արմատ և նոր բարդ բառ կազմիր․

1.հաղորդակցություն————մայրուղի — ուղեկից
նկատառում            ————նրբերշիկ — նրբանկատ
ախտանիշ               ————գանգոսկր — ոսկրախտ
դրժել                          ——- ուխտավայր — ուխտադրույժ
պահակակետ           ——— երկրագունդ — երկրապահ
տնամերձ               ———— վերջնախաղ — խաղատուն

2.Ժամավճար         — ճգնավոր — ճգնաժամ

Երկփեղկ            — օրացույց — ցուցապեղկ

Ամպամած        -խաղատախտակ — տախտակամած

Ձայնապնակ        -քառատրոփ — քառաձայն

Դյուրագրգիռ       —  մարսողություն — դյուրամարս

Ջանասեր          —  շուտափույթ — փութաջան

3.Խոհական ——այլատարր — այլախոհ

Զմայլելի         —   մեծահոգի — հոգեզմայլ

Նախագահել       —-  բարձրաբերձ — բարձրագահ

Դրամապանակ    —-  հիմնավոր — հիմնադրամ

Արշավախումբ    ——  հաղթական — հաղթարշավ

Պատվարժան    —— ինքնամեծար — մեծապատիվ

4.Պատկերասրահ      —-  սրբապիղծ — սրբապատկեր

Եզրանախշ     — լայնալիճ — լայնեզր

Ծաղկաթերթ    —— արևակեզ — արևածաղիկ

Հոգեզմայլ    —մեծահասակ — մեծահոգի

Միջակետ     —- ակնդետ — դիտակետ

Անկողմնակալ    —-ցուցամատ — կողմնացույց

5. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
 ա) Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց:
Մութ գիշերվա խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:

բ) Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն:
Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից

գ) Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:
Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:

դ) Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
Գյուղի աղբյուրի մոտ թխկու տակ միայնակ կանգնաց էր Մարանը:

ե) Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:
Մասիսի գագաթին փայլփլում էր ոսկեվառ շողերը, որոնք աչք էին շլացնում

Рубрика: Գրականություն 9

Անկեղծ լինելու սովորությունը

Առակ

Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.

– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:

Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…

Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…

Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.

– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…

Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

****************************************************************************************

1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը: Ավարտեք պատմությունը։
Վարպետը քթի տակ ծիծաղեց և ասաց.
— Ժամանակին ես էլ էի քեզ նման վախկոտ, և մի իմաստունի ասաց «Ասելով ճշմարտությունը, առանց ինչ-որ բան թաքցնելու մարդ իրեն վստահ է զգում, ավելի է խիզախանում»:

2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
Մեծ քաղաք
3․
Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։

Խիզախություն — արիություն
Թախիծ — տրտմություն
Վախկոտություն — երկչոտություն
Խրոխտ — գոռ
Հուսահատվել — վհատվել
Առաջադրանք — հանձնարարություն

Рубрика: Français

Հանդիպում

Հանդիպումը անցավ ավելի լավ քան ես պատկերացնում էի։ Մեր հյուրերն էին ֆրասիական քոլեջից պոխտնօրենը, ֆրանսերենի ուսուցչուհին։ Սկզբում մեր դպրոցի ֆրանսերենի ընտրության գործենեյության սովորողները ներկայացրեցին իրենց ամբողջ տարվա արաց չարացը։ Նաև շատ գեղեցիկ երգեցին։> Իսկ հետո ֆրասիական քոլեջի հյուրերը ներկայացրեցին իրենց քոլեջը, նաև ասեցին բիզնես դպրոցի մասին։ Ամեն ինչ շատ հետաքրքրեց մեզ։