Դասի հղումը։ Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։
Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։ Հանրապետության ներկայիս մակերևույթը առաջացել է երկրագնդի միջուկի զանազան տատանումների շնորհիվ։
Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։ Պատճառն այն է, որ Հայաստանը գտնվում է լեռնային տարածքում, և նման ռելիեֆ ունեցող տարածքում շատ են մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները:
Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց օգտագործման բնագավառները։ Ոսկի — Մեղրաձոր Ոսկին շատ մեծ պահանջարկ ունի ցանկացած ոլորտում: Պարզագույն օրինակն է զարդերի պատրաստումը, պահանջարկ կա էլեկտրոնիկայում նույնպես: Գրանիտ — Մեղրի Գրանիտը շատ է օգտագործվում դեկորատիվ քարերի, ինչպես նաև ճարտարապետության մեջ: Օգտագործվում է քարի վերամշակման ոլորտում նույնպես:
Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
<<Արամ Մանուկյանի կենսագրական էջեր>>։ Ներկայացրե՛ք թեման հետևյալ ուղղություններով
Արամ Մանուկյանը մինչ ՀՀ ստեղծումը
Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ)։ Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը:
Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:
Արամ Մանուկյանը ՀՀ ստեղծման շրջանում
Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները: Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:
Առանձնացրե՛ք Արամ Մանուկյանի գործունեության ձեր համար առավել կարևոր դրվագները Արամ Մանուկյանը հայ ժողովրդի համար շատ կարևոր և նշանակալից գործունեություն է ծավալել: Բայց ես կցանկանամ նշել իր կարևոր գործերից, գործունեության դրվագներից այս մեկը: Արամ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին, որպեսզի մարդիկ կազմակերպվեն և պայքար մղեն թշնամու դեմ, վստահեն սեփական ուժերին և այդպիսով կանխեն թուրքական բանակի հարձակումը: Կարծում եմ, որ Արամ Մանուկյանի այս կոչը բավական նպաստել է հայերի հաղթանակին, քանի որ բավականին վաղ ժամանակներում հայերը վախեցել են թշնամուց, իսկ Արամ Մանուկյանի կոչով մինչ այսօր մենք ունենք հզոր բանակ: Կարծում եմ, իր կոչը ինչ-որ չափով նպաստել է հայ ժողովրդին: Ընդհանուր առմամբ Արամ Մանուկյանը շատ ու շատ կարևոր դրվագներ ունի իր կատարած գործունեության մեջ, որոնք նպաստել են ի օգուտ մեզ՝ հայերիս:
§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:
§ 5. Էլեկտրական հաղորդիչներ եւ անհաղորդիչներ: էլեկտրական դաշտ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1.Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
2.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։ Լիցքն անվերջ փոքրացնել չի կարելի, որովհետև այն ունի բաժանման սահման։
3.Ո՞ր լիցքն են անվանում տարրական։ Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։
4.Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։ Էլեկտորնը 1898 թվականին հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը։
5.Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը; Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։
6.Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։ Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը։
7.Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։ Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։
8.Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։ Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Այդպիսով ատոմը չեզոք է։
9.Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները:
Բետա ճառագայթներ, այս մասնիկները էլեկտրոն են կամ պոզիտրոն, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:
Գամմա Ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները:
10.Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ Ուրան, Օսմիում, Մոլիբդեն, Գերմանիում, Նիկել, Ցինկ, Կոբալտ, Խրոմ և այլն:
11.Ռեզերֆորդի գիտափորձերում ինչու՞ ալֆա մասնիկների մեծ մասը գործնականում անարգել սլացավ թիթեղի միջով։
12.Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։ Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
13.Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։ Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:
15.Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
14.Ինչպե՞ս են դրանք առաջանում։ Դրանք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում:
16.Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
17.Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
18.Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։ Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:
19.Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
20.Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
21.Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
22.Բերե°ք հաղորդիչների օրինակներ։ Հաղորդիչ է երկաթը, ալյումինը, հողը, մարդու մարմինը և այլն։
23.Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ: Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցքերը հաղորդվում են։ Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն։
Տանը՝ Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։
10. Քանի որ բամբակը էլեկտրականացված էր, այն իր լիցքերի կեսը փոխանցեց քանոնին։ Քանի որ երկուսն էլ ունեցան նույն լիցքը՝ քանոնը բամբակին սկսեց վանել։
11. Ատոմը ունի 11 պրոտոն և 11 էլեկտրոն։
12. Հելիում
13. Նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը բացասական է։
Դեռ միջին դպրոցից ես որոշել էի 9 ֊ րդ դասարանում ընտրել ֆրանսերեն լեզուն, քանի որ այդ լեզուն շատ հոգեհարազատ է ինձ։ Փոքր ժամանակ, երազում էի գնալ Փարիզ, բայց երազելը քիչ էր։ Ապագայում կարծում եմ կգնամ Ֆրանսիական համալսարան:
Վարչական իրավախախտում, վարչական պատասխանատվություն առաջացնող հակաիրավական գործողություն (անգործություն), որով խախտվում են պետության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օրինական շահերը, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բնականոն աշխատանքը, պետական և հասարակական անվտանգությունը։ Հանցագործությունից տարբերվում է հանրության համար նվազ վտանգավորությամբ։
Վարչական իրավախախտման դեպքում չափահասների և անչափահասների պատասխանատվությունը
Անչափահասների պատասխանատվությունը
16 մինչև 18 տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները: 16 մինչև 18 տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:
Զինածառայողների կամ օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվության ենթարկման կարգը
Իրավախախտման տեսակները և պատասխանատվության ենթարկամն մեթոդները