Դերանունի նշանակությունը
Դերանվան տեսակները՝
- Անձնական
- Ցուցական
- Հարցական
- Հարաբերական
- Որոշյալ
- Անորոշ
- Ժխտական
- Փոխադարձ
Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․
Տեքստից գտիր
- դերանունները, որոշիր տեսակները․
- անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
ձեզ-տրական
մեզ-տրական
իրենց-բացառական - թվականները, որոշիր տեսակները․
երկու-բացարձակ
հինգ-բացարձակ
երեք-բացարձակ
յոթ-բացարձակ
չորս-բացարձակ - ու հոլովման ենթարկվող երկու բառ.
հոգի, մարդ - երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
աղջիկ, բաժակ, ավանդույթ - երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
որ, տվի, ցրտին - ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան, դռնից,ցրտին - երեք ածանցավոր բառ։
փոքրիկ, արևոտ, գեղեցիկ
Տեքստ
Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի բաժակ սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։
Տոնինո Գուերա