Рубрика: Կենսաբանություն 9

Վիրուս

Հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Ռոտավիրուս

Ռոտավիրուսը աղիքային վիրուսային վարակ է , որը ախտահարում է սովորաբար բարակ աղիքը: Բուժում չի պահանջում ու տևում է միայն 3-7 օր: Մեր իմունային համակարգը արդեն ունի հակամարմիններ դրա դեմ և ունակ է ստեղծել նորը , եթե նոր տեսակի վիրուս լինի: Բոլոր վարակված մարդիկ ու երեխաները ապաքինվում են : Նշաններն են ` փսխում, փորլուծություն և որոշ դեպքերում նաև բարձր ջերմություն :

Ինչով է վտանգավոր ռոտավիրուսը և ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել? Միակ “վտանգավոր” հետևանքը դա փորլուծությունն է , որ կարող է առաջացնել ջրազրկում , ինչն էլ կարող է կանխվել ուղղակի շատ հեղուկ օգտագործելով կամ ստանալով ջուր երակային ներարկումով: Եվ վերջ , սա է ամբողջ վտանգը : Չկա ոչ մի դեղ , թերապիա, բուժում : Մեր իմունային համակարգը ունակ է հաղթել ռոտավիրուսին մի քանի օրում։Ռոտավիրուսը հայտնաբերվել է 1973 թվականին:

Ախտորոշում և բուժում

Ռոտավիրուսային վարակի բուժման հիմնական նպատակն է կորցրած հեղուկի և էլեկտրոլիտների վերականգնումը։ Ներկայումս չկան ռոտավիրուսային վարակի բուժման համար պիտանի հակավիրուսային դեղամիջոցներ։

Оставьте комментарий