Այսպիսով, եկել է աշնան ժամանակը: Հին այգին զարդարված էր գունավոր տերևներով, տերևաթափի ժամանակն է։ Ընկած տերևների մեջ կան բազմաթիվ վառ գույներ, որոնք այնքան հաճելի են աչքին։
Այգում հիմա հանգիստ է, և միայն քամին է քայլում պուրակում: Այդպիսի պահերին բնությունն արտասովոր ուրվագծեր է ընդունում, վառ երևակայություններ է արթնացնում։ Ափսոս, որ այգում չի լսվում թռչունների երգը, բայց այս ծակող լռությունն այնքան տագնապալի է ականջին, որ նույնիսկ սրտի բաբախյուն է լսվում: Այգու արահետների երկայնքով դեռևս կան վերջին ծաղիկները, նրանք կարծես վերջին պահակներն են այս թագավորության մեջ, որը շրջապատել է աշունը։
Շատ քիչ մնաց, որ գա ցուրտը, բայց, ինչպես միշտ, և անձրևին և արևոտ եղանակին, այգին կմա չքնաղ: Նրա ընդարձակությունը նման է լռության կացարանի, որտեղ աշունը իր գաղտնիքներն է պահում: Ահա և պոկվեց ևս մի աշնանային տերև, և նրան քամին է տանում: Ուր կտանի իրեն ճակատագիրը գիտի միայն աշունը, պարահանդեսի տիրուհին:
Միայն թե դուք տեսնեիք աշնանային լուսաբացը այս հիանալի աշնանային այգում, դա հնարավոր չէ նկարագրել բառերով, քանի որ այս երևույթը հսկայական է իր գեղեցկությամբ: Եվ անգամ բևերային փայքը չի համեմատվի այս հիանալի բնության երևույթին: Աշունը խառնեց գույները տերևաթափով, և իրեն օգնեց անձրևը, որն թարմացնում էր այգին, անցան և անհետացավ առավոտյան մշուշում:
Նորից լռություն, արձագանքվում են բառերը, հին այգին ընկղմվեց գույնըզգույն երազում:
День: 14 ноября 2021
Դաս. 7






Ներշնչում
Կարդացեք, մեկնաբանեք առակը, ինքներդ վերնագրեք.
Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…
Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.
– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։
Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.
– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։
Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:
– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։
Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:
Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։
«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։ Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:
Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.
– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է: Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։
Դաս 9. (08․11- 12․11)
Կրկնել Դաս 8.-ի հարցերը.
Կարդալ և ծանոթանալ հետևյալ թեմաներին, պատրասխանել հարցերին՝ §13.Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն:
§15. Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Կայծակ: Շանթարգել:
1.Ինչպես է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;
Հաղորդիչների հիմադրություները ուղիղ համեմատական են նրանց երկարությանը և հակադարձ համեմատական լայնական հատույթներւ մակերևույթին
R = P * l/ S
2.Ինչից է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:
Հաղորդիչի տեսակարար դիմադրությունը կախված է նրա նյութից:
3.Ինչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
Տեսակարար դիմադրության միավորն է 1Օմ⋅մ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է 1Օմ⋅մմ²/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմ⋅մմ2/մ=10−6Օմ⋅մՏվյալ նյութի տեսակարար դիմադրությունը կարելի է որոշել աղյուսակից, որտեղ բերված արժեքները համապատասխանում են 20°C ջերմաստիճանին:
4.Ինչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպես են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:
Օգտագործում են էլեկտրական շղթայի հոսանքի կամ լարման կարգավորման համար:
5. Հաստատաուն հոսանքի ուժի որ արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:
100 միլիամպերից բարձր հոսանքի ուժը, անհապաղ վտանգ է սպառնում մարդու կյանքի համար:
6. Բուժական ինչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:
Մինչև 50Վ հոսանքը կիրառելով կարող են բուժել նյարդացավ, կարող են որոշ հեգկան հիվանդություններ բուժել հոսանքով գլխնուղեղի վրա ազդելով: