Рубрика: Ֆիզիկա 9

Կայծակ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է առաջանում կայծակը։ Երկրի մակերևույթին մոտ գտնվող օդը, որը զգալի քանակությամբ ջրային գոլորշի է պարունակում, ավելի տաք է, քան մթնոլորտի արձր շերտերում գտնվող օդը։ Տաք օդն ավելի թեթև է, քան սառը օդը։ Մթնոլորտի տարբեր մասերում օդի ջերմաստիճանների և ճնշումների տարբերության հետևանքով ամպերում գոյանում են էլեկտրական լիցքեր։ Ընդ որում ամպերի մի մասում գոյանում են դրական, իսլ մյուս մասում բացասական լիցքեր։ Այդ լիցքերի պարպման հետևանքով են առաջանում կայծակն ու որոտը։

Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։
Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վարկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ³ տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։
Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։

Կայծակի էլեկտրական բնութը բացահայտել է ամերիկացի Ֆիզիկոս Բեջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փոձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։

Հետաքրքիր Փաստեր Կայծակի Մասին

Ի՞նչը, եթե ոչ կայծակը, կարող է ծառայել որպես բնության անսահման ուժի ապացույց: Այն մարդկության ուշադրությունը գրավել էր հնագույն ժամանակներից և երկար ժամանակ առեղծված էր, մինչև վերջապես բացահայտվեց դրանց բնույթը:

1․Շատ տարբեր կրոններում կայծակը կապում են աստվածային հատուցման հետ:
2․Մարդու կողմից օգտագործված առաջին ապակին բնական ծագում ուներ: Երբ կայծակը հարվածում է ավազին, այն հալվում է և ապակու վերածվում:
3․Արձանագրվել են կայծակի հարվածների կրկնվող դեպքեր:
4․Ամեն վայրկյան ավելի քան հիսուն կայծակ է հարվածում երկրին:
5․Կայծակի հարվածի արագությունը ժամում ավելի քան հիսուն հազար կիլոմետր է:
6․Կայծակի միջին երկարությունը գրեթե տասը կիլոմետր է:
7․Կայծակի ջերմաստիճանը կարող է հինգ անգամ ավելի բարձր լինել, քան արեգակի մակերեսի ջերմաստիճանը ՝ հասնելով քսանհինգ հազար աստիճանի:
8․Կայծակի հարվածներ տեղի են ունենում այլ մոլորակներին, օրինակ ՝ Յուպիտերին :
9․Ամենից շատ կայծակի աշխարհում տեղի է ունենում արգենտինական պամպայում:
10․Միայն յուրաքանչյուր չորրորդ կայծակն է հասնում Երկրի մակերեսին:
11․Հակառակ հայտնի ասացվածքին ՝ կայծակը հաճախ երկու անգամ, կամ նույնիսկ երեք անգամ հարվածում է նույն վայրին:
12․Ամերիկացի Ռոյ Սալիվանին յոթ անգամ հարվածել է կայծակը, բայց մնացել է ողջ, միևնույն ժամանակ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
13․Գրեթե մեկուկես միլիարդ կայծակ է տեղի ունենում ամեն տարի երկրի մթնոլորտում:
14․Հզոր կայծակն ստեղծում է վտանգավոր հարվածային ալիք:
15․1972 թ.-ին ​​կայծակնային հարվածից հետո, պարալիզացված անգլիացի պալատականի մոտ վերականգնեց շարժվելու ունակությունը: