Рубрика: Քիմիա 9

Թթվածին

Թթվածնի անձնագրի կազմումը`
Թթվածնի ընդհանուր բնութագրումը
Քիմիական նշանը O
Քիմիական բանաձևը O2
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar 16
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr 32
Իզոտոպները—16O,17O,18O
Իզոտոպները դա նույն ատոմի տարատեսակներ, որոնք ունեն նույն պրոտոնների և էլեկտրոնների քանակ բայց տարբեր նեյտրոնների քանակ։
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը 8, պարբերությունը 2, խումբը 6 գլխավոր ենթախումբ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը (8p,8n) 8e, )2)6
Վալենտականությունը 2, օքսիդացման աստիճանը 0,-2
Հաշվել մեկ ատոմի զանգվածը 26,56×10-²⁷
Ալոտրոպիան այն երևույթն է, որի ժամանակ նույն տարը բնության մեջ առաջացնում է մի քանի պարզ նյութեր:

Թթվածնի  տարածվածությունը  երկրագնդի վրա

Թթվածինը այն անբաժան բաղադրիչնեչից մեկն է, որը անհրաժեշտ է կյանքի համար: Հիմնականում բոլոր տեսակի կենդանի օրգանիզմները շնչելու համար թթվածնի պահանջ ունեն և նրան կլանելուն ու ֆիլտրելուն հատկացված հատուկ օրգան ունեն՝ թոքեր: Երկրագնդի ատմոսֆերայում թթվածնի տոկոսային քանակը 21-է:

Թթվածնի  դիրքը պարբերական համակարգում — 2, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների — 8, նեյտրոնների — 8, էլեկտրոնների քանակը — 8 իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում

Պրոտիում H միջուկի լիցքը +1,զանգվածը 1, (1p,0n)1e

Դեյտերիում H(միջուկի լիցքը +1,զանգվածը 2 (1p,1n)1e

Տրիտիում H(միջուկի լիցքը +1,զանգվածը 3) (1p,2n)1e

Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները 

Թթվածինը ունի մի շարք քիմիական հատկություններ: Նախ թթվածնի հետ փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները: Կոնկրետ պայմաններում և կոնկրետ քանակով կիրառելիս այրում է առաջացնում ածխի, ծծմբի, ֆոսֆորի մոտ:
Թթվածնի հետ փոխազդում են նաև գրեթե բոլոր մետաղները: Եվ նույնպես որոշ փոխազդումենրը առաջացնում են այրում՝ կոնկրետ պայմանների դեպքում: Իսկ օրինակ պղինձը թթվածնի հետ միանում և սև փոշի է դառնում:

Թթվածնի ֆիզիկական հատկություններ հետևյալն են՝ անհոտ, անգույն, անհամ գազ:

Սահմանել  օքսիդները, դասակարգել, կազմել  օքսիդների բանաձևերը  և անվանել,  գրել օքսիդների ֆիզիկական և  քիմիական  հատկությունները

Օդի բաղադրությունը:  Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)

Օզոն,   Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները   որո՞նք  են 

Օքսիդավերականգնման  ռեակցիաներ

Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:


Կիրառում
Բազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեղնիկայում գործընթացների գրեթե 80% – ը հիմնված է թթվածնի վրա՝ մետաղների արտադրություն, մետաղների կտրում, զոդում ու եռակցում: Նաև ունի այլ կիրառման բնագավառներ ինչպիսին են՝ պայթեցումների իրականացում, շնչառության ապահովում, հրթիռային շարժիչների գործարկում, վառելանյութերի այրում:

Рубрика: Գրականություն 9

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Վերլուծությում

Քնարական հերոսը թախծել է , որ իր առավոտն այսօր անլույս է լուսացել ու իր հիվանդ ու անզոր հոգին լցրել է անհուսությամբ:Նա   ցանկանում է, որ մեկը հրաշքով գա և իր թախծոտ , անհույս, հոգնաբեկ հոգուն ժպտա որպես արշալույս:Նա տրտնջում է , որ հողմն ու անձրևը շարունակ իր լուսամուտն են ծեծում և խնդրում է , որ իրեն միայնակ չթողնի անսահման այդ կսկիծում: