Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Վերլուծությում
Քնարական հերոսը թախծել է , որ իր առավոտն այսօր անլույս է լուսացել ու իր հիվանդ ու անզոր հոգին լցրել է անհուսությամբ:Նա ցանկանում է, որ մեկը հրաշքով գա և իր թախծոտ , անհույս, հոգնաբեկ հոգուն ժպտա որպես արշալույս:Նա տրտնջում է , որ հողմն ու անձրևը շարունակ իր լուսամուտն են ծեծում և խնդրում է , որ իրեն միայնակ չթողնի անսահման այդ կսկիծում: