Օզոնը քայքայում է
Թթվածնի փոփոխման շերտի ամենամեծ թշնամիները ջրածնի և քլորի միացություներն են։ Դա պայմանավորված է ֆրեոնների քայքայմամբ, որոնք օգտագործում են որպես հեղուկացիրներ։ Որոշակի ջերմաստիճանում դրանք ի վիճակի են եռալ և մեծացնել ծավալը, ինչը կարևոր է տարբեր աէրոզոլների արտադրության համար։ Ֆրեոնները հաճախ օգտագործում են սարքավորումների, սառնարանների և հովացման սարքերի սառեցման համար։ Երբ ֆրեոնները բարձրանում են օդ, մթնոլորտային պայմաններում քլորը վերանում է, որն իր հերթին օզոնը վերծում է թթվածնի։ Օզոնի քայքայման խնդիրը վաղուց էր հայտնաբերվել, բայց 1980֊ականներին գիտնականները ահազանդ էին հնչեցրել։ Եթե մթնոլորտում օզոնը զգալիորեն կրճատվի, երկիրը կկորցնի նորմալ ջերմաստիճանը և կդադարի սառչել։ Արդյունքում, տարբեր երկրներում ստորագրվեցին հսկայական թվով փաստաթղթեր և համաձայնագրեր ֆրեոնների արտադրությունը կրճատելու համար։ Բացի այդ, հորինվել է ֆրեոնների փոխարինում՝ պրոպան֊բուտան:
1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից: Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը: