День: 23 ноября 2021
Առաջադրանք 2․
• Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
• Մեկնաբանիր կետադրությունդ։
• Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
Բար֊ձըրա֊քան֊դակ 3 փակ 1 բաց
Բա֊նա֊ստեղ֊ծա֊կան 2 փակ 3 բաց
Մը֊տնե֊ի 2փակ 1 բաց
• Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
Երեք ֊ 4 տառ, 5 հնչյուն
Արևոտ ֊ 5 տառ, 7 հնչյուն
Ողորմելի ֊ 8 տառ, 9 հնչյուն
Նստած ֊ 5 տառ, 6 հնչյուն
• Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
գարուն,
• Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
• Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
• Տեքստից գտիր կապերը։
• Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
• Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
Տեքստ
Երեք հարյուր հիսունվեց թվականին, գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.
Օգնեցեք, ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները, մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը, փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ, Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փառատենչ էր ու սնապարծ. Բնությունն ինձ չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն ոչ բանաստեղծական քանքար ոչ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին խորհում էր այդ սինլքորը։
Մույթ ֊ սյուն
Ձիրք ֊ Տաղանդ
Քանքար ֊ Տաղանդ
Սինլքոր ֊ Ստոր
Խոյակ ֊ Սյունագլուխ