Рубрика: Հայոց Լեզու 9

Նոյեմբերի 22-26

Առաջադրանք 1․ 

1.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր: 
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում: 

2. Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված(կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծելով (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»:
 Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն եղել (լինել): Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ): 

3. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը: Սրա վրա կլինի հիմքը:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցնում եք վտանգը:
Խոսքը նրա մասին է:
Ի՞նչ է հարբուխը:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չունի:
Հեռախոսը շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:

4 Լրացրեք բաց թողած տառերը և կետադրեք տեքստը.

1. Թանկագին գորգով պատված գահավորակի վրա որի երեք կողմերում դրված էին շքեղ կերպասներով պատված բար․եր նստած էր մի երիտասարդ: Արևն արդեն բարձրացել էր մի քանի ասպարեզ բայց նա ոչ լվացվել էր ոչ հագնվել: Փաթաթված էր ասր․ա մի վերարկուի մեջ իսկ գիսակները մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա և երբեմն ս․ողում էին նրա գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին կարմրագույն շրթունքի նորաբույս ընչա․քը: Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան կլիներ: Սենյակը որտեղ նստած էր նա նրա ընդունարանն էր: Հատակը պատված էր բրդեղեն օթոցներով անկյուններում դրված էին տեգեր գեղարդներ աշտեներ բոլորը ոսկեհուռ դրվագներով ա․ուցված կապար․ լի նետերով տապարներ երկաթյա կոթով երկսայրի սրեր որոնց կոթերը զար․արված էին ականակու․ գոհարներով:

5. Բացատրե՛ք ասպարեզ բառի իմաստը: Նշե՛ք՝ ինչ ծագում ունի ասպ բառը: Նշված արմատով գրե՛ք երեք բառ և նշե՛ք իմաստները:

6. Գրեք  ասրյաաշտեկապարճ բառերի հոմանիշները:

Ասրյա – բրդյա
աշտե – նիզակ
կապարճ —  նետ աման

Оставьте комментарий