Рубрика: Ձմեռային ճամբար

Մոգական քառակուսի

Խնդիր 1: Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 2×2 չափսի քառակուսի աղյուսակը այնպես ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Խնդիր 2: Ի՞նչպես կփոխվի պատասխանը, եթե խնդիր 1-ում աղյուսակի չափսերը լինեն 3×3:

Խնդիր 3: Ի՞նչպես կփոխվի պատասխանը, եթե խնդիր 1-ում աղյուսակի չափսերը լինեն 8×8:

Խնդիր 4: Ի՞նչպես կփոխվի պատասխանը, եթե խնդիր 1-ում աղյուսակի չափսերը լինեն 100×100:
2

Խնդիր 5: Կարո՞ղ ենք բերված պատկերը ծածկել 1×2 չափսի շերտիկներով այնպես, որ շերտիկները չվերադրվեն:

Խնդիր 6: Ունենք 3×3 չափսի քառակուսի աղյուսակ և երեք գույն՝ կարմիր, կապույտ, դեղին: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի տողում նույն գույնի վանդակներ չլինեն

Խնդիր 7: Ունենք 3×3 չափսի քառակուսի աղյուսակ և երեք գույն՝ կարմիր, կապույտ, դեղին: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի սյունում նույն գույնի վանդակներ չլինեն

Խնդիր 8: Ունենք 3×3 չափսի քառակուսի աղյուսակ և երեք գույն՝ կարմիր, կապույտ, դեղին: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի տողում և սյունում նույն գույնի վանդակներ չլինեն: