Рубрика: Պատմություն 9

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:

Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2:

Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լ. 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է (Քաջքար լեռ):

Լճերն են Սևան, Վան, Ուրմիա:

Ուրմիա մեծն է, ջուրը շատ աղի է: Վանա լիճը նույնպես աղի է:

Սևանի լիճը քաղցրահամ ջրով լիճ է, որը նաև կոչվում է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով։ Հայտնի է իշխան ձկան համար։ Հիմա միայն այս լիճն է մեր մոտ։

Եփրատը համարվում է մայր գետը, որովհետ ամբողջովին հոսում է հայկական լեռնաշխարհով։ Տիգրիս, Երասխ (Արաքս), Ճորոխ, Կուր։  
Մասիս (5165 մ), Նեմրութ (4821 մ),Սիփան (4434 մ),Արագած (4090 մ),

Оставьте комментарий