Рубрика: Պատմություն 9

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ

Վանի տերությունը Արգիշտի I-ի օրոք (Ք.ա.786 — 764 թթ.) Վանի տերությունը հասավ հաջողությունների:

Արգիշտի I-ը արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը:

Արգիշտի I-ի քաղաքական ազդեցությունը ավելի մեծ է եղել: Դրա մասին են վկայում պեղումները: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել են Արգիշտի I -ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում: Սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թռեղքում։

Արգիշտի I-ը հիմնեց նոր բնակավայրեր: Դրանցից նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում Արգիշտի արքան հիմնեց նոր ամրոց,որը կոչվեց Արգիշտիխինիլի : Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է իր թագավորության սահմաններից շատ հեռու՝ Փոքր Ասիա և Պարսից, իսկ քաղաքական ազդեցությունը՝ Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի տերության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա՝Սարդուրի 2-ի օրոք(764-735թթ)։Նրա շրջաննում Վանը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․Արևելքում նրա սահմանը հասնում էր Կասպից ծով,իսկ արևմուտքում փոքր Ասիա։

Այսպիսով Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-ի օրոր Վանի տերությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Оставьте комментарий