Պարույր նահապետը՝ Հայոց թագավոր: Ք. ա. 860-840-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք. ա. IX դարի վերջին և VIII դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:
Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա. 681թ., առանց վարանելու, ապաստարան է տալիս Ասորեստանի թշնամիներին
Պարույրը Սկայորդու որդին էր: Նա տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը:
Ք. ա. 580-570-ական թթ. Պարույրից հետո նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը: Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետիոտն և 8000 ձիավոր զորք: Այն ժամանակներում դա եղել է բավականին մեծ ուժ: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին մինչև Կուր գետ և Սև ծով:
Երվանդ Սակավակյացին հաջորդեց իր որդին Տիգրան I Երվանդյանը Ք. ա. 570-525թթ: Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Տիգրան I Ք. ա. 550թ. աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելով Մարաստանի տերությունը, քանի որ բազմիցս արշավել է Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր` Տիգրան I:
Իսկ արդեն Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդին Վահագնը: Որին անվանակոչել էին ի պատիվ քաջության Աստված Վահագնի:







