Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք.ա. 190թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծաց նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով ՝ Ք.ա. 189թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ Փոքր Հայքը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Ք.ա. 201-190թթ. ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ։
Արտաշես 1-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Ատրպատականից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։ Արտաշես 1-ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել Ծոփքի թագավորությունը, բայց չհաջողվեց և հետագայում այդ ծրագիրը իրականացրեց Արտաշես 1-ի թոռը ՝ Տիգրան 2-րդ Մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք.ա. 193-179թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Մեծ Հայքը և Հռոմեական Պետությունն միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակն էր հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելը։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությանը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքսոն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով։