Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Վահան Տերյան կենսագրություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում (1885 թվականին)՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն:
1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1916 թվականին երևում են Վահանի թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ 
1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Рубрика: Պատմություն 9

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

* Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան 2 (95-55 թթ)։ Պարսկաստանից վերադառնալուց պարսիկներին հանձնեց 70 հովիտները։ Ք․ա․ 94 թվականին գրավեց Ծոփքը։ Գրավեց նաև Վիրքն ու Աղվանքը։ Ք․ա․ 93 թվականին պայմանագիր կնքեց Միհրդատ թագավորի հետ։ Պայմանները՝ Տիգրան Մեծը արտոնություն է ստանում արևելքում, հարավում, հյուսիսում, իսկ Միհրդատը արևմուտքում։ Գրավելու էին Կապադովկիայի տարածքը՝ գումարները, անշարժ գույքերը, բնակչությունը անցնելու են Տիգրան Մեծին, տարածքն էլ Միհրադատին։Այս պայմանագիրն էլ ամրապնդվելու էր Տիգրան Մեծի և Միհրադի քրոջ՝ Կլեոպատրայի ամուսնությամբ։ Սակայն Ք․ա․ 92 թվականին Սուլան հետ է գրավում Կապադովկիայի տարածքը։

Ք․ա 87 թվականին հայերը մտնում են Էկբատան՝ Պարսկաստանի մայրաքաղաք, և պարսիկ թագավոր Գոդերց 2-ը հաշտություն է խնդրում։ Պայմանները՝ հետ էր վերադարձվում 70 հովիտները, հայերը արտոնություն էի ստանում հյուսիսային միջագետքում։ Տիգրան Մեծը գրավելով շատ շատ տարածքներ, հասնում է մինչև Եգիպտոս, սակայն, քանի որ բարեկամական հարաբերությունների մեջ էր Եգիպտոսի փարավոնի հետ, չի գրավում Եգիպտոսի տարածքը։

Տիգրան Մեծի գրաված տարածքները կազմում էին մոտ 3․000․000 կմ²։  Մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, որը կառուցվել է 80-70 ական թվականներին, բնակչությունը մոտ 120․000 էր։