* Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
Տիգրան 2 (95-55 թթ)։ Պարսկաստանից վերադառնալուց պարսիկներին հանձնեց 70 հովիտները։ Ք․ա․ 94 թվականին գրավեց Ծոփքը։ Գրավեց նաև Վիրքն ու Աղվանքը։ Ք․ա․ 93 թվականին պայմանագիր կնքեց Միհրդատ թագավորի հետ։ Պայմանները՝ Տիգրան Մեծը արտոնություն է ստանում արևելքում, հարավում, հյուսիսում, իսկ Միհրդատը արևմուտքում։ Գրավելու էին Կապադովկիայի տարածքը՝ գումարները, անշարժ գույքերը, բնակչությունը անցնելու են Տիգրան Մեծին, տարածքն էլ Միհրադատին։Այս պայմանագիրն էլ ամրապնդվելու էր Տիգրան Մեծի և Միհրադի քրոջ՝ Կլեոպատրայի ամուսնությամբ։ Սակայն Ք․ա․ 92 թվականին Սուլան հետ է գրավում Կապադովկիայի տարածքը։
Ք․ա 87 թվականին հայերը մտնում են Էկբատան՝ Պարսկաստանի մայրաքաղաք, և պարսիկ թագավոր Գոդերց 2-ը հաշտություն է խնդրում։ Պայմանները՝ հետ էր վերադարձվում 70 հովիտները, հայերը արտոնություն էի ստանում հյուսիսային միջագետքում։ Տիգրան Մեծը գրավելով շատ շատ տարածքներ, հասնում է մինչև Եգիպտոս, սակայն, քանի որ բարեկամական հարաբերությունների մեջ էր Եգիպտոսի փարավոնի հետ, չի գրավում Եգիպտոսի տարածքը։
Տիգրան Մեծի գրաված տարածքները կազմում էին մոտ 3․000․000 կմ²։ Մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, որը կառուցվել է 80-70 ական թվականներին, բնակչությունը մոտ 120․000 էր։