Рубрика: Գրականություն 9

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…
Վահան Տերյան

Վերլուծություն
Իմ կարծիքով Վահան Տերյանը վերհիշում էր իր կյանքից ինչ որ դրվագներ։ Կարծես թե կարոտում էր իր հին կյանքին, և ուրախությամբ հիշում էր ամեն ինչ։ Ամեն իր զգացմունքը, տխրությունը, երջանկությունը, և այլն

Рубрика: Պատմություն 9

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

Ք․ ա․ 95-70թթ․ ընթացքում՝ քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան։ Կովկասյան լեռներից և Կասպից ծովից, է մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրնեով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք։ Որը 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։

Ըստ Հռոմեացի պատմիչների տեղեկությունների Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300հազարի։ Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները։ Հայկական զորքը կազմում էր շուրջ 120հազար։

Ք․ ա․ 80-ական թթ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, բայց սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկսկզբունքներին։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ Ք․ ա․ 95թ․ թագադրվել էր արքայազն Տիգրանը։ Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալություն հասնելու ծրագիր՝ որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը։ Հենց Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը։

Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ պալատ, թատրոն, որսատեղիներ և այլն։ Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր։ Հռոմեացի պատմիչի վկայությամբ՝ հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը։ Եվ դա արել են «հանուն  արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»։ Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայաքաղաք Արտաշատը՝  Տիգրանակերտնին։
Մայրաքաղաքից բացի՝ Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս վեց բնակավայր։ 2006թ․ հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի է արժանացել։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Կիկերոնը Սենատում արտասանված իր ճառերում Տիգրան Մեծին կոչել է վեհագույն։ Դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր։ Նրանցից քիչ ուշ ապրած հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է «իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույնը»։ Իսկ մեկ ուրիշ պատմիչ Տրոգոսի խոսքերով՝ նրան մեծարում էին կոչել «Աստված»։