Ք․ ա․ 71 թ․ Պոմտոսի արքա Միհրդատ VI-ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց՝ պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն։ Տիգրան Մեծը մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։
Հռոմեական բանակը Ք․ ա․ 69թ․ գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։ Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հոջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։ Սակայն Ք․ ա․ 68թ․ հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից։ Ավելին՝ հայոց զորքերի օգնությամբ Միհրդատ Եվրատորն ազատատագրեց Պոնտոսը՝ այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին։
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք․ ա․ 66թ․ Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը։ Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ։ Դաշինքի համաձայն՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը՝ Հայաստանի։ Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը։ Հայաստանում պարթևները պարտվեցին և փոխուստի դիմեցին։ Տիգրան Մեծը կրկին անգամ հաղթեց պարթևներին, բայց նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին։ Եվ Հայաստանը մնաց մենակ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։ Ք․ ա․ 66թ Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր։ Հայաստանը իօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։ Մեծ Հայքը ճանարվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ռազմական փոխօգնություն էր։
Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ։ Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասաց ըննդեմ ամբողջ աշխարհի։
Տիգրան Մեծը մահացավ Ք․ ա․ 55թվականին, 85տարեկան հասակում։ Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։