Տիգրան Մեծին հաջորդեց իր որդին՝ Արտավազդ II-ը, նա իշխել է Ք․ ա․ 55-34թթ․։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ստացել է հիանալի կրթություն, գրել է «ողբորգություններ, ճառեր, ու պատմական երկեր»։
Ք․ ա․ 54թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք։ Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պահանջները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց։
Ք․ ա․ 53թ․ Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախից պարտություն կրեց։ Այնտեղ սպանվեց նաև Կրասոս զորավարը։
Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն սորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և Պարթև արքաները բարեկամական դաշինք կնքեցին։ Այն ամրանդվեց դարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ։
Ի նշան հաղթանակի սպանված Կրասոսի գլուղը բերվեց և նետվեց ՆՐԱՆՑ առջև։
Պարթևստանում Ք․ ա․ 38․թ գահըզավթեց Օրոդես II-ի որդի Հրահատը։ Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց։
Շուտող արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևներին դեմ արշավել Հայաստանով։
Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք․ ա․ 336թ․ սկսեց ռազմարշավ, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրեցին 44հազար զինվոր։
Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։
Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա։ Ք․ ա․ 34թ․ Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց 2բանակցությունների, սակայնխաբեությամբ ձեռ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին Արտաշես II-ը, նա իշխել է Ք․ ա․ 30-20թթ․։ Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Նա հակադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում։ Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարկանալ Հայաստանի հետ։
Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլեոպատրային՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։ Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցինԱնտոնիոսին՝ գերադասելով արժանապատիվ մահը։ Ք․ ա․ 31թ․ Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին։ Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։