Рубрика: Պատմություն 9

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր։

Վերջին արտաշսյյանների օրոր Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա։ 2թ․ Օգոստոս կայսեր թոռան Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը։ Հասնելով Արշարունյաց գավառը՝ հռոմեացիները շրջապատում են Արտագես բերդը։ Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական զինվորններին։
Հռոմեական հրամանատարին վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության։ Բանակցություների առիթով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում հասցնում նրան։ Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը։ Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր, նա իշխել է 18-34 թթ․։
Նրա թագավորության տարիները եղել են խաղաղ, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես։ Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։ Հռոմը ծրագել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի։ Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակի։ Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղաքականության։
Տրդատ III – ի գահակալությունը։ Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Նա նաև շատ սխրագորություններ է կատարել։

Հռոմեական կայսրը, Տրդատի մեծ պատիվերի արժանացնելով և պարգևներ տալով, թագադրում և հռոմեական օգնական զորքով ճանապարհում է հայոց արխարհ։  

Տրդատը վերադառնում է 287 թվականին և միառժամանակ թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։ Երբ Տրդատը դեռևս Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ըդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գիրգորը արարողությանը չի մասնակցում։ Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին Տրդատ III-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր վիրապում։ Գրիգորն այնտեղ մնում է 13 տարի։

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին, և նա ծանր հիվանդանում է։ Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել և Խորվիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, և սկսում է քիստոնեական քարոզչություն կատարել։

Տրդատը բազում սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։

Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ․ պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ․ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ-հռմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փոխուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։

298թ․ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և այսպիսով Տրդատ III Մեծը վերջնակկանապես հաստատվում է հայոց գահին։

Оставьте комментарий