Рубрика: Պատմություն 9

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

Հայկական  մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։  Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն ու վիպերգերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները։ Դրանցից շատերը պահպանվելով՝ հասել  են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում։

Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի  տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն։

Հայկական մշակույթի վաղագգույն շրջանի բարձր զարգացման մասին են վկայում հնագիտական պեղումները։ Հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, դամբարաններ ու ամրոցներ։