Առասպելներն՝ հնագույն ավանդպատումներ են ստեղծված՝ աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին։
Դրանք հաճախ ուենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ հասել են բազմաթիվ առասպելեր՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի, և աստղերի մասին։ Նաև կան որոշ առասպելներ որոնք պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։
Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։
Հայ ժողովրդի գեղեցիկ ստեղծագործություններից է Վահագն աստծո ծննդյան երգը։ Վահագնի մասին պատմվում է, որ նա ոչնչացրել է վիշապներին, որոնք չար ուժեր էին։
«Հայկ և Բել»
Հայության ամենասիրելի ավանդապատումներից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի էր դուրս բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել ամբողջ աշխարհին։ Պայքարն ավարտվեց դյուցազուն Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը՝ Հայոց բուն տոմարը։ Նա պատվիրե իր ժառանգներին՝ չերկրպագել ոչ ոքի՝ բացի Արարիչ աստծուց։
Ըստ հայկական հնամենի ավանդազրույցի՝ մենք հայ ենք կոչվում մեր նախնի դյուցազուն Հայկի անունով։ Իսկ Հայկի ժառանգներից մեկի՝ քաջ նահապետ Արամի անունով օտարները մեզ կոչում են «արմեն», իսկ մեր երկիրը՝ «Արմենիա»։
Հայկի ժառանգներից էր նաև Տորք Անգեղը։ Առասպելները պատմում են նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։
Առասպելում արտացոլված են հայ ժողովրդի հերոսական ոգին, նրա արդարասիրությունն ու պայքարելու կամքը։
Ի տարբերություն առասպելների՝ վիպերգերը հիմնականում իրապատում են, այսինքն` հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա: Դրանց հերոսները պատմական կերպարներ են:
Մեզ են հասել «Տիգրան և Աժդահակ», «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ վիպերգեր, որոնք ևս գրի է առել պատմահայր Մովսես Խորենացին: Դրանցում մեծարվում և փառաբանվում են սիրված արքաներն ու հերոսները, որոնց ամենաբնորոշ գծերն են բարեպաշտությունն ու հայրենապաշտությունը:
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը նվիրված է Ք. ա. VI դարի պատմական իրադարձություններին: Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կլուրոս Մեծի հետ, և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությունը: Տիգրան արքային վիպերգում բնորոշ էին խոհեմությունը, հզորությունը և ամենքի նկատմամբ հոգատարությունը:
Արտաշեսի վիպերգաշարում առավել սիրված է եղել Արտաշես Աշխարհակալ արքան, որի կյանքի առանձին դրվագներ ներկայացվել են վիպերգերի տեսքով: Արտաշես արքայի մանկության և գահակալության մասին է պատմում «Երվանդ և Արտաշես» վիպերգը: Այդտեղ ներկայացվում է, թե շնորհիվ իր դայակ Սմբատ Բագրատունու ինչպես է նա փրկվել և հետագայում Երվանդ Վերջինից խլել գահը։
Արտաշեսը ներկայանում է որպես երկիրը միավորող և շենացնող արքա: Նա պաշտպանում է Հայաստանի սահմանները
թշնամիների հարձակումներից: Այդպիսի մի դրվագ է «Արտաշես և Սաթենիկ» վիպերգը:
Հյուսիսից ալանները արշավում են Հայաստան: Արտաշես արքան հաղթում է նրանց` գերի վերցնելով նաև ալանների արքայորդուն:
Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթենիկը Կուր գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին` խնդրելով ազատել իր եղբորը.
Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արրաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Ե՛կ համաձայնվիր ալանների գեղաչյա դստեր` իմ խոսքերին,
Եվ տո´ւր այդ պարանուն:
Քանզի վայել չէ, որ քենի համար դյուցազունները
Այլ դյուցազունների ժառանգների կյանքը վերացնեն
Կամ ծառա դարձնելով՝ սրրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի միջև
Հավիտենական թշնամություն հաստատեն:
Արտաշեսը սիրահարվում է ալանաց հրաշագեղ արքայադստերն ու խնամախոս է ուղարկում նրա հայր–արքայի մոտ` խնդրելով Սաթենիկի ձեռքը: Ալանների արքան, սակայն, մերժում է՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանական սովորույթի համաձայն, պետք է վճարեր փեսան հարսի համար: Զայրացած նման պատասխանից` Արտաշեսը խնդիրը լուծում է քաջին վայել պատվախնդրությամբ.
Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքին ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը՝
Արագ հասցնելով բանակն իր։
Հայոց արքան ամուսնանում է ալանաց արքայադստեր հետ։ Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք, որի ժամանակ արքայի վրա ոսկ, իսկ հարսի վրա մարգարիտ էին շաղ տալիս։ Այդ ծեսը խորհրդանշել է բարեբերության մաղթանքը նորապսակներին։
Արտաշեսն աննախադեպ ծաղկման հասցրեց երկիրը։ Նրա օրոր Հայոց աշխարհում «անմշակ հող չէր մնացել»
Արտաշեսը մեռավ քառասունմեկ տարի իշխելուց հետո։ Նրան թաղեցին ոսկյա դագաղով, իսկ թաղումը դարձավ համաժողովրդական սգո արարողություն։
Արտաշեսի վիպերգերին հաջորդում է րա որդու՝ Արտավազդի վիպերգը, որն ավելի շատ հագեցած է առասպելական տարրերով։
Առասպելներից և վիպերգերից բացի՝ ժաղովրդի մեջ պատմվել և երգվել ն բանավոր այլ ստեղծագործություններ։
3*
Դեռ անհիշելի ժամանակներում մարդիկ աստվածացրել էին երկնային մարմիններն ու երևույթները արևը, լուսինը, աստղերը, կայծակը և այլն: Երկրպագում էին սրբազան համարվող լեռներն ու գետերը: Մարդիկ հավատում էին նաև, որ բնության մեջ կան անտեսանելի ուժեր` ոգիներ, որոնք ազդում են մարդկանց և շրջապատի վրա։ Հնում մարդիկ նաև հավատում էին, որ ոգիները լինում են բարի և չար:
Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածությունների: Երբ ցեղերը միավորվելով ստեղծեցին առաջին պետական կազմավորումները, նրանք «միավորեցին» նաև իրենց աստվածներին: Կրոնի այդ տեսակը կոչվում էր բազմաստվածություն, հայտնի է նաև հեթանոսություն անունով:
Տվյալ պետության մեջ պաշտվող աստվածների համախումբը կոչվում էր դիցարան «Աստվածարան»։
Արատտայի երկրի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա ասրծոորդին: Հայկական ավանդազրույցի համաձայն` Հայկն իր որդիների ու դուստրերի անուններով է կոչել կենդանակերպի 12 համաստեղությունները։
Բազմաստվածության դարաշրջանի ավարտից հետո Հայկը մեծարվել է ու մեծարվում է մինչև այսօր և շատ սիրված է: Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Դիցարանը գլխավորում էին երեք գերագույն աստվածները: Աստվածների հայր Խալդին համարվում էր երկնքի ու երկրի, տիեզերքի արարիչը: Աստվածներից բացի՝ երկրպագվում էին շուրջ 30 սրբություններ: Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան: Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանը ներկայանում է հետևյալ տեսքով: Դիցարանը ղեկավարում էր Արամազդը, որին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի: Նա բարօրություն, լիություն, արիություն շնորհող էր: Չափազանց սիրված էր Մայր դիցուհի Անահիրը, որին մեծարում էին «Ոս կեմայր» տիտղոսով: Նա համարվում էր Հայոց աշխարհի փառքն ու սնուցողը, բոլոր բարիքների շնորհատուն, երկրի ու մայրաքաղաքի պահապան հովանավորը: Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը: Նրա կինը` Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը: Սիրված դիցուհի էր Նանեն` մայրության և ընտանիքի պահապան դիցուհին: Արեգ–Միհրն արեգակի, լույսի և արդարության աստվածն էր: Հայերը երկրպագում էին նաև Տիր աստծուն, որը գրի և գրականության, արվեստի ու գիտության հովանավորն էր: Հայերը հնուց աչքի են ընկել հյուրասիրությամբ: Մեր դիցարանում իր տեղն ուներ հյուրընկալության Վանատուր աստվածը։ Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցվել են հունական աստվածների հետ։ Սակայն օտար աստվածների ո՛չ անունները, ո՛չ էլ պաշտամունքը մեր ժողովրդի մեջ չեն տարածվել: Հայոց հին հավատքի ամենաբնորոշ գիծն այն է, որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածների: Մեր նախնիները երկրպագել են միայն բարին, լուսավորը, ընտանիքը, գիտությունը, արվեստը և այլ բարիքներ:
Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցը 405թ․ ստեղծել է հայկական այբուբենը և բազմաթիվ պատմիչներ վկայում են, որհայերը սեփականի գիր և դպրությու են ուեցել դրանիցշատ ավելի վաղ՝ նախաքիրստոնեական շրջանում մոտավորապես 301թ․ առաջ։
Հույն պատմիչ Փիլոստրատոսը վկայում է, որ հայոց Արշակ I արքայի ժամանակ 34–35 թթ. օգտագործվել են հայկական գրեր: Մեկ այլ հույն պատմիչ` 235 թ. գրված «Ժամանակագրություն» գրքում հայերին հիշատակում է սեփական դպրություն ունեցող ժողովուրդների շարքում: Ագաթանգեղոսը վկայում է ոչ միայն հայկական նշանագրերի, այլև նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր աստծո պաշտամունքի մասին: Իսկ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ II–III դարերում Բարձր Հայքի Անի ամրո ցում պահվում էր մեհենական պատմա գրության դիվանը (արխիվը): Նախաքրիստոնեական շրջանում մեր նախնիներն օգտագործել է ինչպես սեփական հայալեզու, այնպես էլ օտարալեզու գրեր։
Հայաստանում հայտնաբերված նախաքրիստոնեական արձանագրությունների առաջին մեծ խումբը գրված է բնիկ հայկական մեհենագրով։ Մեհենագրությունը մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համա կարգ է: Այդ նշաններն ունեին պատկերների տեսք։ Հայկական մեհենագրության ակունքները գալիս են Հայաստանի ժայռապատկերներից:
Հայկական մեհենագրությունը մեծ մասամբ դեռևս վերծանված չէ: Լավ ուսում նասիրված է միայն Վանի թագավորության շրջանի մեհենագրությունը: Այն բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Գրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը:
Նախաքրիստոնեական շրջանում մեր նախնիները ներմուծել և կիրառել են հինգ գրային համակարգեր: Դրանցից էր Վանի թագավորության շրջանում կիրառվել է ասուրա–բաբելական սեպագիրը: Այն Հայաստանում բարեփոխ ման է ենթարկվել, և ստեղծվել է ուրարտական սեպագիրը: Նախաքրիստոնեական Հայաստանում գործածվել է երկու այբուբեն` հունականը և արամեականը:
Հայաստանում ստեղծված նախաքրիստոնեական գրավոր մշակույթն իր լավ ազդեցությունն ունեցավ մաշտոցյան դպրության վրա: Հազարամյակների ընթացքում ստեղծվել էր հղկված և ճոխ մի լեզու, որի հիմքի վրա Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը ստեղծեցին հայոց դպրության ոսկեդարը։
-Յուրաքանչյուր քննական տոմսի չորրորդ հարցը վերաբերում է ուսումնակ։ան բլոգին՝ ներկայացնել բլոգի «Պատմություն» բաժինը /6-րդ դասարան/, ընտրել և ներկայացնել բաժնի ամենահաջողված ուսումնական նյութը