Պայքարի սկիզբը Արցախում: XVIII դարասկզբում Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում: Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար: Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722 թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը, դրանից շտապեց օգտվել Ռուսաստանը:
Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու նպատակով Պետրոս I — ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ:
Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ բեկը: Արցախի մելիքներն այդ ժամանակ կազմակերպել էին 12.000-անոց զորք: Դրանից 10.000-ը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասավ—Ջալալյանի ցուցումով, մեկնեց Ճոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքին: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը վերադարձավ Աստրախան:
Ազատագրական պայքարին աջակցեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերն: Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ:
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան որոշում կայացրեց գրավել նաև Այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ. հունիսին թուրքական զորքերը գրավեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ:
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև: Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, թուրքերը շարունակում էին զինված պայքարը:
Օգտագործելով հարմար պահը՝ Օսմանյան կայսրությունն անցավ հարձակմանը:
Երևանի 1724 թ. հերոսական պաշտպանությունը:
Թուրքական զորքերը, 1724 թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավիրել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա դիմադրությունից հետո վայր դրեցին զենքը. երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը:
Հունիսի 7 — ին թուրքական զորքը շրջապատում է Երևանը: Պաշտպանության համար ոտքի է կանգնում նաև մերձկա հայկական գյուղերի բնակչությունը: Հակառակորդները մատնվում են անհաջողության, պարենի ու զինամթերքի սպառման պատճառով: Սակայն, 1724 թ. սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20.000 մարդ:
Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրությունն ու ռազմական բարձր ոգին:
Զինված պայքարը Արցախում: Արցախի ազատագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Հանձակի մահմեդակիանների հետ:
1725 թ. մարտին թուրքական 3 զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության:
Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Դա բարձրացրեց հայերի ինքնավստահությունն ու մարտականությունը:
Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը: 1728 թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասավ-Ջալալյանը: Իսկ հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ նորաստեղծ <Հայկական էսկադրոնի> կազմ: 1729-1731 թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի վերջին օջախներից էր Գյուլիստանի սղնախը Աբրահամ սպարապետի գլխավորությամբ:
Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դավիթ Բեկ: Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին:
Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, գիտակցելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականներ՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը ուղղվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին:
Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ մելիք Բաղրին,ով գրավել էր Տաթևի մոտ գտնվող ամրոցը: Ձերբակալված Բաղրիին՝ Դավիթ բեկի պահանջով գլխատեցին: Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը: Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական և հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից դարձավ Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը:
Հայկական իշխանության ստեղծումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշխանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և դաշինք կնքեց նրա հետ: Շահը կոչ արեց պարսկական կառավարիչներից ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված:
Հալաձորի հաղթանակը: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727 թ. մարտին թշնամին աջակցեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ:
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին:
Մխիթար սպարապետ: Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետին:
Օսմանյան զորքերը շուտով անցան հարձակման: Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն: Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը:
Հալիձորի անկումից հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկակն ուժերը և ձեռքբերումներ ունենալ: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել:
Այնուամենայինվ, զինված պայքարի շնորհիվ և՛ Արցախում, և՛ Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը: