Рубрика: Պատմություն 9

1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

18261828 թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ:
Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր:
Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վալերի Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցավ ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:
1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: ԼոռիՓամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկանտերը:
1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:
Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում:
Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ:
1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ: Սեպտեմբերի 30-ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը: 1827 թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ:
Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից: Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը:
Թուրքմենչայի պայմանագիրը: Պարսկահայերի վերաբնակեցումը: 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան:
1828 թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Ռուս-պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով: Պարսկահայք նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին:
1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից(հարկ): Աղքատներին դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար:

Оставьте комментарий